Քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը հրատարակել է «Ադրբեջանի 2014 թվականի ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն և «Արևմտյան ադրբեջան» հորինված եզրույթը» նոր աշխատությունը, որը ներառում է հունահռոմեական, պարսկական, արաբական, եվրոպական տարբեր քարտեզներ ու վկայություններ։
Ռուբեն Գալչյանը հատկապես վերջին տարիներին, երբ Ադրբեջանը համարձակություն է ձեռք բերել ու Հայաստանի նկատմամաբ տարածքային պահանջներ է ներկայացնում, հակադարձում է պատմական անհերքելի փաստերով ու քարտեզներով։
«Արևմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը Բաքուն սկսել է ամեն օր օգտագործել՝ պետական մակարդակով համաժողովներ անելով ու հայտարարելով՝ իբր Հայաստանի Հանրապետություն գոյությնուն չունի, այդ տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, ու հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է վերադառնան «իրենց հայրենիք»։
Մինչդեռ պատմական քարտեզներն են վկայում՝ կազմված օտարազգիների ձեռքով, որ Հայաստան անունը՝ ներառյալ Արցախը, բոլոր քարտեզներում կա, իսկ Ադրբեջան ոչ մի տեղ չկա ու չկա։
Ռուբեն Գալչյանը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է հայագիտությանը, օգտվել է օտարազգիների քարտեզներից ու վկայություններից, նորից ու դարձյալ ապացուցում է, որ չկա, չի կարող գոյություն ունենալ «Արևմտյան Ադրբեջան»։ Առհասարակ Ադրբեջան գոյություն չի ունեցել մինչև 1918 թվականը, «Արևմտյան Ադրբեջան» ինչպե՞ս կարող էր լինել։
Մանրամասները՝ տեսանյութում.



