Azg.am-ը ներկայացնում է Արցախի մեր գործընկերների պատրաստած տեսանյութը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է աջակցել ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Բերձորի միջանցքի արգելափակման հետևանքով կիսված ընտանիքների միավորմանը: Գորիսից Անահիտ Աղաբեկյանը դեկտեմբերի 12-ին է հյուրընկալվել դստերը՝ երեխաներից երկուսը 44 օր սպասում են մոր վերադարձին:
Մոր հետ հանդիպմանը նաև Նաիրա Զախարյանի երեք թոռներն են սպասում: Հայաստանի Հանրապետությունից մի քանի օրով Ստեփանակերտ էին եկել դեկտեմբերի 10-ին, տատիկի մոտ մնացել 46 օր: Կարմիր խաչի միջազգային կոմիտե դիմել էին մոտ 15 օր առաջ:
Այսօր ժամը 8-ին հանրապետական բժշկական կենտրոնի բակից 11 քաղաքացի Արցախից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ: Նման իրավիճակում հայտնված ընտանիքներից օրեր առաջ կարմիր խաչը Ստեփանակերտից Գորիս էր տեղափոխել 4, հակառակ ուղղությամբ՝ 1 քաղաքացու: