Կիրակի, Փետրվարի 15, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Այս իշխանությունը որտեղ գտնում է «ազգային» բառը, խորշում է, ինչպես թուրքը՝ խոզի մսից. Ատոմ Մխիթարյան

08/10/2024
- Տեսադարան
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս իշխանությունը, որտեղ գտնում է «ազգային» բառը, խորշում է, ինչպես թուրքը խոզի մսից, այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան Ատոմ Մխիթարյանը։

 «Այս դեպքում «ազգային» բառը կա ԳԱԱ բառակապակցության մեջ։ Ի՞նչ պետք է անել․ պետք է այդ բառն արմատից կտրել, և դա էլ արված է։

Մեկ նախադասությամբ օրենքի նախագիծն այն մասին է, որ ԳԱԱ-ն պետք է կազմաքանդել, այնտեղից հանել բոլոր գիտական կազմակերպությունները, մի մասը բռնակցել բուհերին, և այդ բուհերի անունը դնել «համալսարան»։ Բայց այդ գիտական կազմակերպություններն էլ բաժանում են «լավերի» և «վատերի»։ «Լավերն» ինքնակամ միավորվելու են բուհերի հետ՝ կորցնելով իրենց ինքնութրույությունը, իսկ «վատերի» հետ դա արվելու է օրենքի ուժով։ 

Սկզբում իշխանությունները փորձեցին միավորել բուհերը,  համոզել գիտական հաստատություններին դուրս գալ ԳԱԱ-ից։ Ըստ էության, դա նրանց չհաջողվեց։ Ամենակարճ ճանապարհն օրենքի մեջ փոփոխություններ անելն է կամ նոր օրենք ընդունելը»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Կրթության փորձագետը շեշտեց՝ դաշտում այժմ գործում են ոլորտը կարգավորող մի քանի օրենքներ, դրանք կդադարեն գոյություն ունենալ նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո։

 «Ինչ վերաբերում է ԳԱԱ-ին, ապա այն կվերածվի շարքային հիմնադրամի։ Օրինագծով վերացվելու են նաև գիտական աստիճանները, գիտությունների դոկտորի գիտական աստիճան չի լինելու։  Գիտական կոչումների  մասին որևէ խոսք չկա։

Հետխորհրդային երկրներից մի քանիսն այս ճանապարհն անցել են 8-10 տարի առաջ։ Վրաստանը մի կողմ դրեց հին մոդելը և որդեգրեց բարձրագույն կրթության կազմակերպման անգլո-սաքսոնական մոտեցումը։  Առանց այդ էլ գիտության  վատ վիճակը Վրաստանում բերեց նրան, որ հինգ անգամ կրճատվեց գիտնականների թիվը։ Մեր վրացի գործընկերենը միշտ զգուշացնում են երբեք չգնալ իրենց ուղով»,- ամփոփեց Ատոմ Մխիթարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մարզերում կփակվեն 10 բուհեր և 12 մասնաճյուղեր, 9 հազար ուսանող կզրկվի մարզերում սովորելու հնարավորությունից, բայց ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել. ԵՊՀ նախկին դոցենտ

Հաջորդ գրառումը

Եվ այս ամենը պետք է փակվի, քանի որ ինչ-որ մեկի գլխում նման խելագար գաղափա՞ր է է ծնվել. Ավետիք Չալաբյան

Համանման Հոդվածներ

Տեսադարան

Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին. Փաշինյան

14/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

13/02/2026
Տեսադարան

Խաղաղություն չի նշանակում հանձնել. ինչո՞ւ Վենսի դիմաց դրված չէին գերիների լուսանկարները. Ամստերդամ

12/02/2026
Տեսադարան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է

12/02/2026
Հաջորդ գրառումը

Եվ այս ամենը պետք է փակվի, քանի որ ինչ-որ մեկի գլխում նման խելագար գաղափա՞ր է է ծնվել. Ավետիք Չալաբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական