Հայրենիքի պաշտպանների, ազատագրական պայքարի մարտիկների, Նժդեհի, Ավոյի, Բեկոր Աշոտի, Անդրանիկի փոխարեն ասպարեզ են հանել չգիտես թե ում։ Ոչինչներն են դարձել մեր ժամանակների հերոս ու իդեալ։
Սա նույնպես ինքնանպատակ չէ։ Ազգային ոգին, ինքնագիտակցումը, ազգային արժեհամակարգը նսեմացնելու, ոչնչացնելու քաղաքականություն է բանեցվում, որպեսզի մարդիկ ապրեն զուտ իրենց հետաքրքրությունների, կարիքների նեղ շրջանակով ու ավելին չմտածեն, ավելիին չձգտեն։ Չերազեն ամուր, ինքնիշխան պետություն ունենալու, կորցրածը հետ բերելու, ազգային արժանապատվությունը վերականգնելու մասին։
«Միասին» շարժման աջակիցների բանակն ավելանում է, գիտակից, ազգային արժեհամակարգը բարձր պահող մարդիկ չեն կարող լռել այս աղետալի իրականության դեմ, իրենց մատուցվող ստրկական, հնազանդության քարոզների դեմ։
Գրականագետ Կարո Վարդանյանը հորդորում է ժողովրդին աչալուրջ լինել, մեր կրթական համակարգն էլ են խեղում, մեր դաստիականությունն էլ։ Այսօր ասպարեզում Աշոտիկն է։
Մանրամասները՝ տեսանյութում.