Սիրին Apple-ի հաջորդ ցուցադրության մասին
Apple-ի թողարկվող նորույթների մասով ցուցադրությունը, որը ամենայն հավանականությամբ տեղի կունենա առաջիկա շաբաթում , պաշտոնական տեղեկատվությամբ դեռ չի հաստատվել, բայց Մակրումորս պարբերականի աշխատակիցների խոսքով այն հարցին, թե երբ տեղի կունենա Apple-ի հաջորդ ցուցադրությունը՝ Սիրի ձայնային օգնականը <<չպահելով կոմերցիոն գաղտնիքը>> պատասխանել է՝ ապրիլի 20 երեքշաբթի օրը։ Apple park-ի խոսքով այսպիսի տեղեկատվություն Սիրին տալիս է միայն անգլալեզու հաշիվներին և միայն այն դեպքում, երբ այն գրանցված է ԱՄՆ-ում։ Վերլուծաբանների կարծիքով ընկերության նոր ցուցադրման ժամանակ ամենայն հավանականությամբ կցուցադրվեն Ipad pro պլանշետների նոր մոդելները, որոնք կունենան նոր mini led սերնդի էկրաններ, պրոցեսորը համեմատելի կլինի վերջին թողարկման macbook air, macbook pro և mac mini համակարգիչների հետ, իսկ ոճային մասով առանձնակի փոփոխություններ նախկին մոդելի համեմատ չի սպասվում, սպասվում է Ipad pro-ի հետ միասին նաև նոր սերնդնի ստիլուսի ցուցադրումը, որը ըստ կազմակերպության շուրջ պտտվող ասեկոսեների կկարողանա հատուկ ընկալիչների օգնությամբ գույնի օրինակը վերցնել իրական կյանքից և տեղափոխել համակարգիչ։ Հրապարակված նկարներում երևում է, որ apple pencil-ի գրող հատվածը ենթարկվել է փոփոխության։ Խոսվում է նաև, որ ցուցադրությանը ընկերությունը կներկայացնի նոր սերնդի airpods prolight-ը, այնպես որ լցվենք համբերությամբ և սպասենք թե ինչ կլինի մոտակա 7 օրերի ընթացքում։
Գարեջուրը բաժակը լցնող ռոբոտ շունը
Boston dynamics ընկերության spot ռոբետ շունը ընկալվում է երկու ծայրահեղություններում, մեկը որ ընկերությունը ժամանակակից, որն արդեն իսկ օգնություն է ցուցաբերում իր տեխնոլոգիաներով բանակին, մյուս կողմից այն բլոգերների խաղալիք է դարձել, ովքեր սովորեցնում են շանը բաժակը ըմպելիք լցնել։ Վերջին օրինակներից մեկը յութուբյան բլոգեր Մայքլ Ռիվզն է, ով ռոբոտին վերածել է կատարյալ գավաթակից։ Չնայաց սովորեցնելու ընթացքը այնքան ել պարզ չէր բլոգերը ռոբոտի վրա տեղադրել է ըմպելիքի տարրա և ռոբոտի ոտքերի միջով խողովակ է անցկացրել ըմպելիքը բաժակ հասցնելու համար։ <<Գլուխգործոցի>> հեղինակի խոսքով ռոբոտը իր աշխատանքը կատարում է գերազանց, բայց փորձերի 35 տոկոսում։ Ռիվզը ռոբոտի վրա ավելացրել է միկրոկոնտրոլեր որի օգնությամբ կարողացել է մի փոքր ավելի ընդլայնել ռոբոտ շան հնարավորությունները։
Դուբայում ինքնավար տաքսի ծառայություն
General motors և Honda ընկերությունների հովանավորչությամբ հայտնի Cruise մեքենաշինական ընկերությունը կմեկնարկի առաջին միջազգային Robotaxi ծառայությունը Դուբայում 2023թ։ Տեղեկատվությունը հայտնել է Դուբայի թագաժառանգը երկուշաբթի օրը։ Ծառայությունը օգտագործելու է ամբողջովին ինքնավար էլեկտրական origin մոդելի մեքենաներ, որը Cruise ընկերությունը ներկայացրել է դեռ 2019թ։ Ընկերությունը նպատակ ունի մինչև 2022թ ինքնավար մեքենաների քանակը հասցնել 4000։ Մեքենաները արտադրվելու են Դետրոիտում, այն իրենից ներկայացնում է 6 նստատեղով միկրոավտոբուս առանց ղեկի և ոտնակների։ Պանդեմիայով պայմանավորված ընկերությունը անվտանգության մասով վերանայումներ է կատարել և նստատեղերը տեղակայել է սոցիալական հեռավորությունը պահպանելով։ Դուբայում նախատեսում են մինչև 2030թ քաղաքային տրանսպորտի 25 տոկոսը դարձնել ինքնավար։
Մասկի ստորգետնյա տրանսպորտային թունելը
Իլոն Մասկի հիմնած The boring ստորգետնյա թունելներ կառուցող ընկերությունը առաջին անգամ լրագրողներին թույլատրել է տեսնել և հրապարակել ստորգետնյա տրանսպորտային կոմունիկացիաների համակարգը։ Որոշ լրատվամիջոցներ հրապարակել են Tesla մեքենայի տեղաշարժը թունելով։ Ականատեսների կարծիքով ընկերության անվանումը ամբողջովին համապատասխանում է իրեն, քանի որ թարգմանած այն միևնույն ժամանակ նշանակում է և ձանձրալի և փորող, մեքենաները թունելով շարժվում էին 55 կմ/ժ արագությամբ և վարորդի անմիջական մասնակցությամբ, բայց ընկերությունը հավաստիացնում է, որ ետ չի կանգնում իր հայտարարությունից թե մեքենաները շարժվելու են 4 անգամ ավելի արագ և առանց վարորդի միջնորդության, աշխատում են այդ ուղղությամբ և շատ շուտով արդեն կներկայացնեն այդ ամենը թերությունները շտկելուց հետո։