Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Bayraktar TB2 ԱԹՍ-ն հաջողություն է ունենում միայն թույլ ՀՕՊ համակարգեր ունեցող երկրներում»

02/06/2021
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ, Վերլուծություն, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի՝ Մերծավոր Արևելքում և Արցախում գրանցած որոշակի հաջողությունից հետո, դրանց դերն ու ֆունկցիոնալ հնարավորությունները գերագնահատվեցին։ Էլ ավելի հաջող գովազդելով ԶԼՄ-ներում ու համացանցային տարբեր հարթակներում՝ թուրքական իշխանությունները հասան նրան, որ այս ԱԹՍ-ները, կարծես թե, հոմանիշ դարձան ռազմական «նորաձևության»։ Սակայն իրականությունը շատ տարբեր է գովազդից․ միջազգային մամուլում վերջին օրերին հրապարակվում են բազմաթիվ հոդվածներ ու փորձագիտական հարցազրույցներ Bayraktar TB2-ի՝ համաշխարհային մասշտաբով ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ։ Այս համատեքստում պատկերը բոլորովին այլ է։

Այսպես։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը, վերլուծելով Ռուսաստանում և Չինաստանում առկա ռազմական տեխնոլոգիաների հնարավորությունները, որոշում է կայացրել հրաժարվել առասպելականացված հետախուզական-հարվածային MQ-9 Reaper ԱԹՍ-ների հետագա օգտագործումից՝ որակելով այն որպես անօգուտ՝ բարձր ինտենսիվության մարտերում։ Այլ կերպ ասած, ինչպես նշվում է բազմաթիվ հրապարակումներում, այս տեսակի անօդաչու թռչող սարքերը կարող են օգտագործվել միայն անլիարժեք բանակների դեմ, որոնք ի վիճակի չեն ստեղծել նույնիսկ միջին որակի ՀՕՊ համակարգեր:

Թվում է՝ ի՞նչ կապ ունեն միմյանց հետ թուրքական Bayraktar-ը և ամերիկյան արտադրության MQ-9 Reaper-ը։

Փաստն այն է, որ MQ-9 Reaper-ը և Bayraktar TB2-ը միմյանցից տարբերվում են միայն չափերով և որոշակի՝ փոքր դետալներով։ Ըստ կիրառման սկզբունքի, դրանք բացարձակապես նույնական են։

MQ-9 Reaper-ը նկատելիորեն ավելի մեծ և ծանր է: ​​Bayraktar TB2-ի թևերի բացվածքը 12 մետր է, իսկ դրա ամերիկյան «գործընկերոջը»՝ ​ 20: Bayraktar TB2-ի թռիչքի առավելագույն քաշը 650 կգ է՝ MQ-9 Reaper-ի 4,76 տոննայի դիմաց: Ըստ այդմ, առաջինի բեռնունակությունը 150կգ է, մյուսինը՝ 1700կգ:

Այդուամենայնիվ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունն արդեն հրաժարվում է գնել այս տեսակի նոր ԱԹՍ-ները՝ պահանջելով ստեղծել նոր սերնդի անօդաչու թռչող սարք․ «Դրանք գրեթե անօգուտ են Ռուսաստանի, Չինաստանի կամ նույնիսկ Իրանի և Հյուսիսային Կորեայի հակաօդային պաշտպանության խիտ համակարգերի դեմ»,- ասել է գլխավոր շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար գեներալ Մարկ Միլին։

Ինչպես նշում են փորձագետները, թե՛ ամերիկյան MQ-9 Reaper-ի և թուրքական Bayraktar TB2-ի հաջողության հիմնական բանալին հակառակորդի անպաշտպան վիճակն է։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տես նաև` Ռուսաստանը ցանկանում է կլոնավորել հին սկյութական ռազմիկներին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մուրաշկո․ «Սպուտնիկ V»-ի արդյունավետությունը գերազանցում է 96%-ը

Հաջորդ գրառումը

Apple- ի անվտանգության ծառայության ղեկավարի կաշառակերության մեղադրանքները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում լույս չկա

02/01/2026
Հրապարակախոսություն

Թուրքի փամփուշտից չխոցված գիտնականին տարիներ անց կրկին իր անչափահաս որդուց ու կնոջից անջատում են հայ վախկոտ իշխանականները

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մահացել է գերեվարված Լևոն Մնացականյանի քույրը

02/01/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի ներսում սոցիալական վիճակն ու տնտեսական բարդ իրողությունները փորձում են օգտագործել արտաքին դերակատարները. վերլուծություն

02/01/2026
Հաջորդ գրառումը

Apple- ի անվտանգության ծառայության ղեկավարի կաշառակերության մեղադրանքները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական