Սթենֆորդի համալսարանից մասնագետը դեմքերը ճանաչող ալգորիթմ է մշակել, որը, իբր, կարող է լուսանկարով պարզել քաղաքական կողմնորոշումը: Ալգորիթմի նկարագությամբ հոդվածը հրապարակվել է Nature գիտական ամսագրում:
Ալգորիթմը վարժեցնելու համար Սթենֆորդի համալսարանից հոգեբան Մայքլ Քոսինսկին օգտագործել է ԱՄՆ-ից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից ավելի քան մեկ միլիոն մարդու լուսանկարները, ինչպես նաեւ նրանց սեռի, տարիքի եւ քաղաքական հայացքների մասին տվյալները: Լուսանկարները նա վերցրել է ֆեյսբուքում նրանց պրոֆիլներից, ինչպես նաեւ անանուն օնլայն ծանոթությունների կայքից, գրում է ՏԱՍՍ-ը:
Վերլուծելով այդ լուսանկարները՝ ալգորիթմն առանձնացրել է մոտ 2000 հատկանիշ, ըստ որի կարելի է սահմանել, թե արդյոք լուսանկարում պատկերաված է լիբերալ կամ պահպանողական: Քոսինկիի խոսքով՝ այդ մշակումը սովորել է պարզել մարդու քաղաքական կողմնորոշումը մինչեւ 72 տոկոս ճշգրտությամբ: Գիտնականը հույս ունի, որ այն կաշխատի ոչ միայն վերոնշյալ երկրներից, այլ նաեւ այլ երկրներից բնակիչների դեպքում:
Ավելի վաղ մասնագետը նմանատիպ համակարգ էր մշակել լուսանկարով մարդու սեռական կողմնորոշվածությունը պարզելու համար:
News.am