Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Գիտական Արցախ» պարբերականի 7-րդ համարի քննարկումը ԵՊՀ-ում

31/12/2020
- Գիտություն և տեխնիկա
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երևանի պետական համալսարանի Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Գիտական Արցախ» պարբերականի 2020 թ. 4-րդ (ընդհանուր առմամբ 7-րդ) համարի քննարկումը խմբագրական խորհրդի անդամների և հոդվածագիրների հետ։

ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունված հանդեսների ցանկում և www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում ընդգրկված «Գիտական Արցախ» պարբերականի ընթացիկ համարը նվիրված է 2020 թ. սեպտեմբերի 27-ին շփման գծում նախաձեռնած թուրք-ադրբեջանական ագրեսիանի պատճառով նահատակված հերոսներին և Արցախի Հանրապետության քաջարի պաշտպաններին:

Միջոցառման սկզբում ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, պարբերականի հրատարակմանն իրենց նպաստն ունեցած գիտականներն ու հոդվածագիրները «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։



Ավետիք Հարությունյանը նախ ողջունեց ներկաներին և ներկայացրեց տվյալներ պարբերականի ընթացիկ համար մասին։ Նա նշեց, որ համարում տեղ է գտել 27 հեղինակի 24 հոդված: Հեղինակներից 7-ը գիտությունների թեկնածու է, 15-ը` ասպիրանտ ու հայցորդ, իսկ 5-ը՝ մագիստրոս:

Գլխավոր խմբագիրն անդրադարձավ գիտական պարբերականի շապիկին, որի վրա պատկերված է Արցախի Հանրապետության քարտեզը՝ նշելով, որ այն չի փոխվելու․ «Պարբերականի շապիկի վրա մշտապես եղել է և լինելու է պատկերված Արցախի Հանրապետության քարտեզը, որի կենտրոնական մասում Ստեփանակերտն է․ մեր գաղափարով՝ աշխարհի կենտրոնը։ Ցավոք սրտի, ներկայիս Արցախի քարտեզը, համոզված եմ ժամանակավորապես, չի համապատասխանում մեր պատկերած քարտեզին, բայց այն պետք է մարտահրավեր լինի մեր ցավը հաղթահարելու, ապրելու և արարելու համար»։



Նա ներկայացրեց պարբերականի թեմատիկ ընդգրկումները, որոնք են՝ պատմություն, քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, արևելագիտություն, տնտեսագիտություն, մանկավարժություն, լեզվաբանություն, գրականագիտություն, լրագրություն և ասաց, որ վերջին՝ «Երիտասարդ հետազոտողի ամբիոն» բաժինը նվիրվել է երիտասարդ գիտնականներն՝ նպատակ ունենալով մագիստրոսներին նույնպես հնարավորություն տալ տպագրելու իրենց հոդվածները։

Պարբերականի գլխավոր խմբագիրը հավելեց նաև, որ գիտական հոդվածների ժողովածուն սկսվում է «Արցախի փրկության ու վերակերտման հրամայականով» խմբագրական հոդվածով։

«Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գագիկ Քեռյանը ողջունեց ներկաներին և ավելացրեց, որ այս պարբերականի յուրաքանչյուր համարի լույսընծայումն ընդունվում է մեծ գոհունակությամբ՝ վերածվելով գիտական տոնի․ «Հիմա կարող ենք արձանագրել, որ «Գիտական Արցախ» պարբերականը Հայաստանի Հանրապետության գիտական հրատարակությունների շարքում իր հեղինակավոր և հաստատուն տեղն է զբաղեցնում»։



Գ․ Քեռյանն ասաեց, որ այս պարբերականը հսկայական օգնություն և պարզապես փրկօղակ է երիտասարդ հետազոտողների համար՝ իրենց գիտական ուղին շարունակելու ճանապարհին։ Նա նաև շնորհակալություն հայտնեց պարբերականի գլխավոր խմբագրին ու ամբողջ խմբագրական կազմին կատարած աշխատանքի համար։

«Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը, ողջունելով պարբերականի 7-րդ համարի լույսընծայումը, հավելեց, որ պարբերականում բոլոր առումներով ընդգրկված են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի տնտեսության և քաղաքականության զարգացմանը նպաստող գիտական ոլորտները։



«Մտավորականության հիմքը միտքն է։ Եթե կա միտք, կարող է լինել նաև գաղափար, իսկ աշխարհը միշտ առաջնորդվում է գաղափարներով։ Այս տեսանկյունից ելնելով՝ մենք պետք է կարողանաք պասիվության վարքագիծը մեզնից հեռու վանել և զբաղվել գիտական այնպիսի հետազոտություններով, որոնք ունեն ոչ միայն իրատեսական, այլև կիրառական նշանակություն»,- ասաց Ա․ Մարկոսյանը։

Նա առաջարկեց պարբերականի համարները խմբագրության անունից ուղարկել Հայաստանի և Արցախի հազարապետությունների ղեկավարությանը, քանի որ հավատացած է, որ այն անհրաժեշտ է վերջիններին։

«Գիտական Արցախ» պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը նախևառաջ շնորհավորեց ներկաներին պարբերականի արդեն 7-րդ համարի տպագրության առթիվ․ «Իմ կարծիքով, հանդեսը կայացել էր հենց առաջին համարից սկսած, երբ լուրջ գիտական կադրերի համախմբմամբ բազմաթիվ ուսումնասիրողների անկախ գիտական աստիճանից համար հնարավոր եղավ ձևավորել հարթակ»։



Նա շնորհակալություն հայտնեց խմբագրական խորհրդին կատարած աշխատանքի համար և հանդես եկավ առաջարկություններով։ Ա․ Եղիազարյանն առաջարկեց հանդեսում ստեղծել ընդդեմ կեղծարարության բաժին՝ հերքելու Հայաստանի և Արցախի վերաբերյալ թուրք-ադրբեջանական կեղծիքները։ Նա նաև խոսեց «Գիտական Արցախում» հոգևոր «Արցախ բաժին» ունենալու մասին, որը կհամախմբի, կենդանություն և հավերժություն կհաղորդի հայերին։

Միջոցառմանը ներկա էր նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, որը նույնպես ողջունեց ու շնորհավորեց «Գիտական Արցախ» պարբերականի 7-րդ համարի լույսընծայումը։ Պրոռեկտորը պատրաստակամություն հայտնեց կազմակերպելու պարբերականում տեղ գտած Արցախի հարցին վերաբերյալ լավագույն երկու հոդվածի չինարեն և կորեերեն թարգմանությունը՝ դրանք չինական և կորեական ուսումնագիտական հաստատությունների բազմամիլիոնանոց լսարանին ներկայացնելու համար։

Ողջույնի խոսքերից հետո գլխավոր խմբագրին և խմբագրական խորհրդի անդամներին իրենց շնորհակալական խոսքը հղեցին «Գիտական Արցախ» պարբերականի 7-րդ համարի հոդվածագիրները։

Միջոցառման ավարտին գիտական պարբերականի գլխավոր խմբագիր Ավետիք Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, ինչպես նաև խմբագրության անդամներին ու հոդվածագիրներին՝ մաղթելով նրանց գիտության ասպարեզում բեղուն գործունեություն։

Մարինե Առաքելյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռոբերտ Քոչարյանը հարգանքի տուրք է մատուցել նահատակված զինվորների հիշատակին

Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44 պատերազմ վավերագրողները

Համանման Հոդվածներ

Գիտություն և տեխնիկա

Համաշխարհային օվկիանոսի թթվայնության շեմը թույլատրելիի սահմանն անցնում է

10/09/2025
Գիտություն և տեխնիկա

Նյու Յորքի հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանակոչվել է հայազգի Վարդան Գրիգորյանի պատվին

21/11/2023
Գիտություն և տեխնիկա

Ֆադեյ Սարգսյան-100

11/11/2023
Գիտություն և տեխնիկա

Հունիսի 18-ին Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են լինելու

17/07/2023
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44 պատերազմ վավերագրողները

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Նախագահ Մայա Սանդուի «Գործողության և համերաշխության» կուսակցությունը (ԳՀԿ) հաղթանակ է տարել Մոլդովայի ընտրություններում՝դառնալով բացարձակ մեծամասնություն խորհրդարանում: Ընտրությունների օրվանից առաջ շատ...

ԿարդալDetails

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025

Տեսանյութ. Փաշինյանը Ստրասբուրգում պատասխանում է Հ1-ի, civic.am-ի, 1.am-ի, Free news-ի և Հանրային ռադիոյի լրագրողների հարցերին

29/09/2025

ՊՆ-ն մեր երեխեքին տարել-գցել է պատերազմի ամենաթեժ կետերը, քաշվել մի կողմ. անունը Պաշտպանության նախարարություն է. ո՞ւմ են պաշտպանում. Արսեն Ղուկասյան

29/09/2025

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական