Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մարդու գլխուղեղի միացումը համակարգչին: Ինքնավար մեքենաների և լույս հավաքող սարքի մասին. ՏՏ լուրերը` մեկ շարքով

09/10/2021
- Գիտություն և տեխնիկա, Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդու գլխուղեղը առաջին անգամ միացվել է համակարգչին

Իլոն Մասկի ներկայացրած՝ գլխուղեղ ներդրվվող, չիպի նախագծից մի քանի ամիս հետո Բրաունի համալսարանի մասնագետները կարողացել են անլար կապ հաստատել մարդու գլխուղեղի և համակարգչի միջև։ Փորձերի ընթացքում 2 հաշմանդամ տղամարդ 35 և 63 տարեկան, ովքեր ավելի վաղ ունեցել են ողնուղեղի վնասվածք, օգտագործել են ուղեղի դարպաս անվամբ անլար հաղորդիչով մի համակարգ, իրեր վարձնելու և նոտբուքով տեքստ գրելու համար։ Համակարգը աշխատում է թեթևաքաշ անլար հաղորդիչով, որը տեղադրվում է մարդու գլխին և ունի 40 գրամ քաշ։ Հաղորդիչով սարքը միանում է գլխուղեղ ներդրված էլեկդրոդային մատրիցային նմանատիպ սարքերում օգտագործվող մուտքի օգնությամբ։ Գիտնականները պնդում են, որ նրանց հաջողվել է հասնել տվյալների փոխանցման նույն ճշտության և արագության ինչպիսին լարով սարքերում։ Աղբյուրը հայտնում է նաև, որ ուղեղի դարպաս համակարգը առանց լիցքավորման կարող է աշխատել մինչև 24 ժամ, և, որ գլխուղեղ համակարգիչ համակարգը կարելի է օգտագործել նաև քնած ժամանակ, ինչը թույլ կտա ավելի շատ տվյալներ հավաքագրել փորձերի ժամանակ։ Նշվում է, որ սարքավորման միակ տարբերությունը լարով նմանատիպ սարքերից այն է, որ մարդը ել կարիք չունի միացված լիներ ստացիոնալ սարքերին, ինչը նոր տեսահորիզոններ է բացում։ Գիտնականները վստահ են, որ այս սարքավորման շնորհիվ ավելի հեշտ կլինի հետևել ուղեղի ակտիվությանը երկար ժամկետով, ինչը առաջ փորձնականում անհնարին էր։

Թիմ Կուկը ինքնավար մեքենաների նախագծի մասին

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հաստատեց, որ ընկերությունը աշխատում է ինքնավար էլեկտրոմեքենաների ստեղծման և արտադրման ուղղությամբ։ New York Times-ին տված հարցազրույցում նա խոսել է այս մասին, բայց հարցերին պատասխանել է բավականի զգույշ։ Ինքնավար մեքենաների մասով նա ասել է թե իր կարծիքով անկախ համակարգը համարվում է հիմնական և մեքենան ինքնին արդեն որոշակի ասպեկտներում ռոբոտ է, այնպես որ շատ հնարավորություններ կան թե ինչ կիրառություն տալ ինքնավար մեքենաներին։ Իսկ այն հարցին, թե ընկերությունը աշխատում է ինքնավար թե ուղղակի սովորական էլեկտրոմոբիլ ստեղծելու ուղղությամբ նա պատասխանել է, որ իրենց գիտնականները համարում են այս երկու ասպեկտները համարում են անբաժան և առանց մեկը մյուսի հետ համադրելու շուկայում գրեթե անհնար է մտնել մրցակցության մեջ։ Հիշեցնենք, որ Apple-ը 2 տարի առաջ գնել է Drive AI ստարտափը, որի ներկայացրած տեխնոլոգիան 2019 թվականին համարվում էր առաջատարը շուկայում։

Ցերեկային լույսը հավաքող նոր խելացի սարք

Սինգապուրում պատրաստել են ցերեկային լույսը հավաքող խելացի սարք։ Սարքավորումը բավականին փոքր է և բաղկացած է ակրիլային գնդից, միագիծ օպտիկական մանրաթելից՝ արևի լույսի ցանկալի ուղղությունը ապահովելու համար և էլեկտրոնային ընկալիչներով էլեկտրական շարժիչներից։ Ակրիլային գունդը աշխատում է ինչպես հավաքագրիչ թույլ տալով զուգահեռ արևային լույսին վերաուղղորդել ցանկալի տեղ, ապա հավաքագրված լույսը օպտիկական մալուխով տեղափոխվում է մալուխի հակառակ կողմը՝ որը արդեն ստորգետնյա է, ապա լույսը անդրադարձվում է անմիջապես մալուխի ծայրով։ Կոմպակտ շարժիչները համակարգչի օգնությամբ ավտոմատ կերպով վերահսկում և ճիշտ ուղղություն է տալիս լույս հավաքող մալուխի ծայրին։ Նախատիպը ունի 10 կգ քաշ և 50 սմ բարձրություն, ակրիլային գնդի շրջակա միջավայրի ուլտրամանուշակագույն ճառագայթից և փոշուց պաշտպանելու համար փորձագետները նախագծել են նաև 3մմ հաստությամբ պոլիկարբոնատից թափանցիկ կոնանման տանիք։ Սինգապուրի ղեկավարությունը նախատեսում է ստորգետնյա տարածքների ավելացումը տարածքների թանկացման պատճառով, արդյունքում լուսավորությունը էժանացնով ցանկացած սարքավորում միշտ պահանջված կլինեն և կստանան կառավարությունից աջակցություն։ Նախագծողները հայտնել են, որ լույս հավաքագրող սարքավորումը իրենից բարդ տեխնոլոգիա չի ներկայացնում և կարող է առանց լուրջ խոչնդոտների դուրս բերվել մասսայական արտադրության։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հարցումներով ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն դուրս է մրցակցությունից. նույն պատկերն է լինելու, ինչ ամիսներ առաջ․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Էբոլայով վարակման նոր դեպք է հայտնաբերվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025
Նորություններ

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025
Նորություններ

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025
Հաջորդ գրառումը

Էբոլայով վարակման նոր դեպք է հայտնաբերվել

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական