Ադեկվադների միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի ՖԲ էջից, –
– Եռակողմ համաձայնագիրը պետք է պահպանվի
– նոր պատերազմը անթույլատրելի է
– որոշումները պետք է համաձայնեցվեն միջազգային հանրության հետ
– Պրոցեսները պետք է ընթանան սահմանադրականության շրջանակում
– ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա ժողովրդավարական մեխանիզմներով
– Փաշինյանը դավաճան չէ
Թվում ա, թե այս թեզերը պիտի լինեին իշխանության հիմնական հենասյունները, ու այդպես էլ կա: Բայց արի ու տես, որ ընդդիմությունն էլ ա կետ առ կետ էս թեզերը կրկնում: Ու սա չի ամենա ապշեցուցիչը: Բոցն էն ա, որ, օրինակ, ինձ` ով վերոհիշյալ ոչ մի կետի հետ համաձայն չի, ընդդիմադիրներն արդեն անվանում են «նիկոլական»: Դա է իրենց պատասխանն այն փաստի արձանագրման, որ Նիկոլը քաղաքական դիակից 4 ամսում դարձավ գենշտաբը ոտքի հանող տղա: Էս կինոն, ինչպես ցանկացած նման սերիալ, ֆինիշում բթանում է:
Ֆիքսենք՝
– թքած ունեմ ես էդ համաձայնագրի վրա
– ես երազում եմ վայրկյան առաջ նոր պատերազմ սկսի
– թքած ունեմ միջազգային հանրության վրա
– թքած ունեմ սահմանադրականության վրա
– ժողովրդավարությունը աղետ է մեզ համար
– Փաշինյանը դավաճան է
Խնդրում եմ ինձ հուշեք` ո՞վ է Հայաստանում իշխանության ընդդիմությունը: Ուզու՞մ եք ինձ օգնել, օգնեք գտնել ընդդիմադիրներին: