Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը սովոր է իր ցանկացած ձախողում և պարտություն ուրիշի «գրպանը գցել». այս անգամ գցում է տավուշցի գյուղացու գրպանը. Հայկ Նահապետյան

18/04/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

-Պարո՛ն Նահապետյան, նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին։ Դեպքերի նման զարգացումը Ձեզ համար սպասելի՞ էր։ 

-Միայն ռուս խաղաղապահներն են չէ՞ Արցախից դուրս գալիս։ Իսկ Ակնայում գտնվող մոնիթորինգի կենտրո՞նը․այն մնում է։ Սա ի գիտություն ընդունենք։ Այսինքն՝ ռուսական ներկայությունն այդ տարածքում շարունակում է մնալ, ռուսներն այնուամենայնիվ մնում են այդտեղ։ Սա ևս արձանագրենք։

Իսկ թե ինչու են որոշել, որ ռուս խաղաղապահներն Արցախից վաղաժամկետ դուրս գան, երկու երկրների նախագահների որոշելիքն է։ Որո՞նք են որոշման հիմքերը, պայմանավորվածությունները. դրա մասին որևէ տեղեկություն չկա։

-Համամի՞տ եք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի՝ Արցախից հեռանալն ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումն ու ամրապնդումը մեր տարածաշրջանում։

-Իմ գնահատմամբ՝ Արցախի հարցը փակված չէ։ Ազդեցության ոլորտների վերաբաշխում է տեղի ունենում։ Այո՛, թուրքական գործոնն ուժեղանում է. դա ակնհայտ է։ Բայց ամեն ինչ հարաբերական է։ Այսօր է ուժեղանում, իսկ վա՞ղը։ Ռուսաստանի համար սրանք կենսական տարածքներ են, և վերահաս զարգացումներ լինելու են։ Ես վստահաբար ասում եմ՝ Արցախի հարցը փակված չէ։

-Պարո՛ն Նահապետյան, այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կկրճատի այն հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի։ Ինչպե՞ս կգնահատեք կառավարության այս որոշումը։

-Բանակը համալրելու խնդիր կա, և կարծում եմ, որ եթե այդպես են որոշել՝ բանակի շարքերը համալրելու խնդիր են լուծում։ Բանակը չի համալրվում, խնդիրներ կան։ Իհարկե, խնդիրներ վաղուց կային՝ նույնիսկ մինչև 2018 թվականը, բայց հիմա, միգուցե, դրանք ավելի են սրվել։ Կարծում եմ՝ սա լուծման տարբերակ է։ Երևի թե հարցին պետք է այս տեսանկյունից նայենք։ Երբ մարտական խնդիր է դրվում, նաև դրվում է անձնակազմի խնդիրը։

-Պարո՛ն Նահապետյան, կիսո՞ւմ եք տեսակետը, որ երեկ Նիկոլ Փաշինյանը տավուշցիների հետ հերթական հանդիպմանը գյուղացիների «գլխի տակ փափուկ բարձ դրեց»՝ հերթական անգամ լղոզելով տարածքների հանձնման թեման։

-Հարցին նայենք իրավական տեսանկյունից։ Եթե փոխատեղման խնդիր լինի, դա որոշվելու է ոչ թե մեկ անձի, այլ հանձնաժողովների կողմից։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ սահմանագծման-սահմանազատման գործընթաց, որպես այդպիսին, չկա։

ՀՀ իշխանությունները հիմա «զիջել» բառն են օգտագործում, չեն ասում «հանձնել», թեև զիջում լինում է, երբ գործընթացը երկկողմանի է լինում՝ առավել ևս, որ Ադրբեջանը մի քանի հարյուր կիլոմետր հայկական տարածքներ է օկուպացրել։ Ադրբեջանը փաստացի որևէ բան չի զիջում, միայն տալիս է հայկական կողմը։ Այս դեպքում գործընթացը որակվում է որպես հանձնում։ Նիկոլ Փաշինյանը տարածքներ է հանձնում։ Բայց թող չփորձի դա գյուղացիների «գրպանը գցել»։

Կարծում եմ՝ նա նման փորձ անում է, որովհետև օրեր առաջ, երբ Ոսկեպարում հավաք եղավ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը բարձրաձայնեց՝ ասելով, որ գյուղացիներին ևս ներգրավում են հանձնաժողովի մեջ։ Դա ակնհայտ խեղաթյուրում է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը։ Գյուղացին որևիցե գործ չունի այդ հանձնաժողովում, հանձնաժողովում պետք է բացառապես համապատասխան մասնագետներ լինեն։

Երբ հանձնաժողովում ներգրավում են նաև գյուղացիներին, ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը սովոր է իր ցանկացած ձախողում և պարտություն ուրիշի «գրպանը գցել»։ Տավուշի մարզից տարածքներ հանձնելու գործընթացում ևս նա նույն կերպ է վարվում։ Եթե գործընթացը գնա այն բանին, որ Նիկոլ Փաշինյանը տարածքներ հանձնի, ասելու է, որ դա գյուղացիներն են արել, նրանք իրենց համաձայնությունը տվել են։ Բայց եթե տարածքներ չեն հանձնվում, և Աստված մի արասցե՝ ռազմական գործողություններ են սկսվում, Փաշինյանը կհայտարարի, որ գյուղացիները դեմ էին տարածքներ զիջելուն, դրա համար էլ ադրբեջանական բանակը ռազմական գործողություն սկսեց։

Այնպես որ, Փաշինյանն ապօրինի, անօրինական գործընթաց է իրականացնում։ Բայց դրանից նրա վարկանիշն ակնհայտորեն չի բարձրանում։ Այդ դեպքում ինչո՞ւ է նա նման քայլ անում։ Որովհետև նրա վրա ազդեցության լծակ կա, որտեղ նա ունի տարածքներ հանձնելու պարտավորություններ։ Կարծում եմ՝ Ադրբեջանն այնուամենայնիվ Փաշինյանի վրա ազդեցության լծակներ ունի, որոնք նույն Փաշինյանին պարտադրում են անել քայլեր, որոնք ոչ միայն խոցում են ՀՀ անվտանգությունը, այլև ուղղակիորեն հարվածում են Փաշինյանի վարկանիշին։ Իսկ նա մտածում է, որ ավելի լավ է՝ իր վարկանիշը երկրի ներսում ընկնի. միևնույն է՝ ինքը ոստիկանական ուժերով, ամենավերջին այլանդակություններով կարող է զսպել ցանկացած  ընդվզում, վախեցնել մարդկանց։ Մինչդեռ նույն լծակը Փաշինյանն Ադրբեջանի վրա չունի. նա չի կարող այդ երկրի նախագահին ստիպել չկիրառել իր ձեռքին եղած գործիքները։

Ես չեմ էլ բացառում, որ Տավուշից տարածքների հանձնումը Նիկոլ Փաշինյանը խոստացել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

5-6 ժամում 7 միլիոնը հավաքվել է

Հաջորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայ ժողովրդին կամք և ուժ է մաղթել

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
Հաջորդ գրառումը

Գրքի շնորհանդես՝ «Վլադիմիր Պոզներ. սիրտս հայկական կողմում է: Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Կոբախիձեն Եվրախորհրդարանին մեղադրում է  շանտաժի մեջ

05/05/2026

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի անդամները հարձակվում են երկրում ազատ լրատվամիջոցների վրա և շանտաժի են ենթարկում...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական