Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը Հայաստանը ոչ թե դուրս է բերում ՀԱՊԿ-ից, այլ տանում է Ռուսաստանի հետ բախման. Կարեն Վրթանեսյան

25/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արդեն մեկ տարուց ավելի է՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ոչ թե դուրս է բերում ՀԱՊԿ-ից, այլ Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ բախման։ Դեռ 2021 թվականի հունիսին քաղաքագետ Կարեն Բեքարյանը հստակ ձևակերպեց, թե ինչ է կատարվում. ասաց, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տարածքում աշխարհաքաղաքական կոնֆլիկտ է հրահրում, որպեսզի քաոսի մեջ պահի իր իշխանությունը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնմալով փաստին, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Հարցին՝ ո՞րն է իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին ունեցած այլընտրանքը, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Թուրքիայի տիրապետության ներքո հայտնվելը։

«Հայաստանի ինչ-որ մասեր կհանձնվեն Ադրբեջանին, իսկ հիմնականում Հայաստանը կգտնվի Թուքիայի լրիվ վերահսկողության տակ։ Դեռ հարց է՝ ՀՀ պետականությունը ֆորմալ առումով կպահպանվի, թե ոչ։

Հաշվի առնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա միշտապես հարցական ձևով է ձևակերպում, բայց իրականում նպատակաուղղված կերպով  բերում-հասցնում է ինչ-որ հանգրվանի։ Նույն կերպ նա ֆանտաստիկ թվացող, իբր հռետորական հարցերով Արցախը բերեց-հասցրեց բոլորիս հայտնի հանգրվանին»,- ասաց ռազմական փորձագետը։

Կարեն Վրթանեսյանը շեշտեց՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանին են հանձնում ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանի ռազմավարական նշանակության կարևորագույն կտորներ։

«Թշնամին խեղդում է Հայաստանը։ Հիմա էլ արդեն թեմա է բարձրացրել, թե Հայաստանն ընդհանրապես գոյություն ունի՞ որպես պետություն։ ՀՀ իշխանությունը զավթած ներկայիս խումբը ոչ թե Հայաստանի իշխանություն է, այլ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը ներկայացնող օկուպացիոն վարչակարգ »,- ասաց նա։

Անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հայտարարությանը, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում համատեղ օպերատիվ և մարտական ​​պատրաստության աշխատանքներում կարևոր է, Կարեն Վրթանեսյանը նկատեց՝ ռուսական կողմը տարբեր հայտարարություններով է հանդես գալիս, բայց թե որքանով են դրանք լուրջ, դժվար է ասել։

«Ռուսաստանն այսօր Ուկրաինայում լրջորեն խրված է, և շատ մեծ հարց է՝ այլ տեղերում ինչ-որ բան անելու ռեսուրս ունե՞ն։ Գուցե ունեն, գուցե՝ ոչ, բայց ակնհայտ է, որ ռուսները փորձում են ուղղակի հնարավորինս կոնսերվացնել վիճակը։ Դա այնքան էլ չի աշխատում՝ գոնե Արցախի հարցում։ Ռուսներն իրենց դիրքերն այնտեղ կորցնում են։ Ճանապարհի վերահսկողությունը կորցնելը նրանց զրկեց ազդեցության լծակից»,- ամփոփեց Կարեն Վրթանեսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանի եւ Հայաստանի միասնությունը որոշակիորեն խանգարում է Զանգեզուրի միջանցքի բացմանը. Քըլչդարօղլի

Հաջորդ գրառումը

Եռակողմ հանդիպմանը կհաջորդի 2 փաստաթղթի ընդունում

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Քաղաքականություն

Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի հետ կբացենք մեր ճանապարհները միմյանց համար. Փաշինյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Եռակողմ հանդիպմանը կհաջորդի 2 փաստաթղթի ընդունում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական