Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ցանկացած տնտեսական խոշոր գործարք, որը վերաբերում է երկրի խոշորագույն բանկերից մեկին, նաև քաղաքական գործարք է. վերլուծաբանը՝ «Ամերիաբանկ»-ի վաճառքի մասին

19/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցանկացած տնտեսական խոշոր գործարք, որը մանավանդ վերաբերում է երկրի խոշորագույն բանկերից մեկին, նաև քաղաքական գործարք է, քաղաքականություն է , Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Bank of Georgia Group PLC-ի կողմից  «Ամերիաբանկ»-ը ձեռք բերելու փաստին։

Մեր զրուցակիցը, սակայն, դժվարացավ հաստատապես պնդել, որ «Ամերիաբանկ»-ի վաճառքը կարող է նպաստել ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ադրբեջանական գերությունից հնարավորինս արագ վերադարձին։

«Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանի ազատարձակման մասով ինչ-որ պայմանավորվածություններ կան, թե ոչ։ Այս մասով կարելի է  միայն ենթադրություններ անել»,- ասաց Ստեփան Դանիելյանը՝ միաժամանակ հավելելով, որ ենթադրությունների դաշտում է նաև այն հարցը, թե տնտեսական խոշոր գործարքից որքան հետո ի հայտ կգան դրա հետ կապակցված քաղաքական զարգացումներ։

Հիշեցնենք, որ Bank of Georgia Group PLC-ն համաձայնություն է ձեռք բերել հայկական Ամերիաբանկը մոտ 303,6 մլն դոլարով գնելու վերաբերյալ, ասվում է Bank of Georgia Group-ի հաղորդագրության մեջ։

Գործարքից հետո բանկի բաժնետոմսերի 10%-ը կշարունակի պատկանել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին։

Հիշեցնենք, որ «Ամերիաբանկ»-ն ավելի վաղ հաստատել էր՝ իր բաժնետոմսերը կգնի «Վրաստանի բանկը»` Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված «Bank of Georgia Group»-ը։

«Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունն իր հերթին ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Bank of Georgia Group PLC»–ը 303,6 մլն դոլարով կգնի «Ամերիաբանկը»
Ըստ «Ամերիաբանկի» հաղորդագրության` գործարքի համաձայն` խումբը կդառնա «Ամերիաբանկի» հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ)։

Ֆինանսական ծառայությունները վերահսկող բրիտանական մարմինը (Financial Conduct Authority, FCA) արդեն հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների, այդ թվում`ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

«Գործարքի վերջնական հաստատումից հետո «Ամերիաբանկը»` որպես խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

«Bank of Georgia Group»–ի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard Group»-ը, «Schroders»-ը, «Norges Bank Investment Management»-ը և այլն:

Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե Ռուբեն Վարդանյանին թողնեին, 40 հազար տարի էլ ապրեր՝ «Ամերիաբանկը» չէր վաճառի. ՌԴ-ն ունեզրկում է Ռուբեն Վարդանյանին. քաղաքագետը՝

Հաջորդ գրառումը

Հայոց Հայրապետը եկեղեցականներին հորդորել է ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Հայոց Հայրապետը եկեղեցականներին հորդորել է ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն այս ծանր ու դժվարին օրերին առավել ջանասիրաբար ծառայել

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական