Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տավուշում ստեղծված իրավիճակը կարող է վերաճել համաժողովրդական շարժման, և իշխանությունը չի կարող ազդել գործողությունները կազմակերպող որևէ կենտրոնի վրա. վերլուծաբան

22/04/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին օրերին Տավուշում տեղի ունեցող իրադարձությունները ներուժ ունեն վերաճելու համազգային ընդվզման։ Բայց այստեղ շատ հետաքրքիր պահ կա. պահ, որը նախորդ շարժումներում չի եղել. այստեղ չկա հստակ առաջնորդություն, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

«Ինչո՞վ է սա և՛ լավ, և՛ վատ։ Վատ է նրանով, որ երբ չկա առաջնահերթություն, ապա չկա նաև կոնկրետ պահանջ և կոնկրետ գործողությունների պլանավորում։ Սակայն  ինչով է դա լավ և Տավուշի դեպքերը տարբերում է մյուսներից։ Լավն այն է, որ սա կարող է վերաճել համաժողովրդական շարժման, և գործող իշխանությունները չեն կարող տարբեր եղանակներով՝ կոմպորմատներով, ձերբակալություններով, պայմանավորվելով ազդել գործողությունները կազմակերպող որևէ կենտրոնի վրա»,- ասաց վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ չկան մարդիկ, ում հետ ՀՀ գործող իշխանությունները կկարողանան պայմանավորվել կամ նրանց վախեցնել։

«Սա ինչ-որ առումով ցանցային շարժում է, և այն իշխանությունների համար ամենավտնանգավորն է։ Երկրորդ՝ իրենք իրենց քայլերի համար որևէ բացատրություն չունեն։

Եվ երրորդ կարևոր պահը. փաստորեն առաջին պալան են դուրս եկել երկու սրբազանները, որոնք ակնհայտորեն իշխանության խնդիր չունեն, չեն պայքարում իշխանության գալու համար, և խնդիրները զուտ բարոյական հարթությունում են դրել։

Սա, իհարկե, գործող ռեժիմին փակուղի է տանում։ Իրենք քայլեր չունեն, բայց մյուս կողմից պետք է քաղաքական պրոցես լինի, որը, սակայն, դեռևս չի ձևավորվել»,- նշեց Ստեփան Դանիելյանը։

Հարցին՝ իսկ նման գործընթաց ձևավորելու պոտենցիալ կա՞, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց։

«Իհարկե, քաղաքական գործընթացներ կարող են լինել, և նորից եմ կրկնում, երևի ամենալավը հենց ցանցային տարբերակն է, որ այդ ցանցի տարբեր ներկայացուցիչներ կարողանան կոորդիանցիոն խորհուրդ ստեղծել։ Այդ խորհրդին որևէ կենտրոնից չեն կարող կառավարել, պայմանավորվել»,- նշեց վերլուծաբանը։

Ստեփան Դանիելյանը միաժամանակ չբացառեց, որ Տավուշի օրինակով բողոքի ինքնաբուխ գործողություններ տեղի ունենան նաև հանրապետության մյուս բնակավայրերում։
«Ամեն դեպքում պրոցեսը հիմա Տավուշում է, և դա կարող է տարածվել մյուս տեղերում՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում և այլն, այսինքն՝ տարածվելու էֆեկտ ունենա»,- ամփոփեց նա։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Տավուշի մարզում լարված իրավիճակ է։ Գյողացիները փակ են պահում Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհը։

Ուղևորափոխադրող տրանսպորտային ընկերություններից մեկի ներկայացուցիչը Sputnik Արմենիային-ին հայտնել է, որ Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին։

Այսօր իրավիճակը լարված էր հատկապես Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում. Ոստիկանները և ԱԱԾ հատուկջոկատայինները թույլ չէին տալիս, որպեսզի քաղաքացիները մոտենան եկեղեցուն։

Ավելի ուշ, սակայն, բնակիչները Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեցին եկեղեցի։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ոստիկանները Ոսկեպարի եկեղեցու մոտ պատ են կազմել, որպեսզի տավուշցիները չմոտենան ու չկանխեն ականազերծման աշխատանքը

Հաջորդ գրառումը

Փոխվարչապետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Փոխվարչապետը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական