Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա ժամանակից առաջ ընկած նախաձեռնություն է, որը չի բխում ՀՀ անվտանգության շահերից. քաղաքագետը՝ ծառայության դիմաց վճարելու նախագծի մասին

14/11/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը լիովին տեղավորվում է այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում. ՀՀ գործող իշխանությունների կողմից հավատք կա, որ տարածաշրջանում և Հայաստանում խաղաղություն է լինելու։ ՀՀ իշխանությունը հավատում է, որ մեզ մեծաքանակ բանակ պետք չէ, և կարիք չկա, որ բանակը մեր անվտանգության երաշխավորը լինի, քանի որ խաղաղության դարաշրջան ենք թևակոխում։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի համապատասխան նախաձեռնությանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Ըստ օրենքի նախագծի՝ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են բանակում ծառայել երկու տարի ժամկետով կամ ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության  դիմաց։

«Բնականաբար, նման օրենքի ընդունումը Հայաստանի նման երկրում արդարացված չէ։ Մեր երկիրը պատրաստ չէ անցում կատարելու պրոֆեսիոնալ բանակի. սա ժամանակից շուտ կամ ժամանակից առաջ ընկած նախաձեռնություն է, որը չի բխում ՀՀ ազգային անվտանգության շահերից»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով Հայկ Սարգսյանի այն կանխատեսումներին, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում օրենքից կօգտվի 500-1000 քաղաքացի, Արթուր Ղազարյանը նկատեց՝ խոսքը խղճուկ թվերի մասին է։

«Որո՞նք են լինելու այս օրենքի նախագծի հետագա քայլերը, ո՞ւր պետք է ուղղվեն ստացված գումարները. սրանք հարցեր են, ոոնց պատասխանները չենք տեսնում։

Մենք դարեր շարունակ այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ մեր միակ ապավենն ու անվտանգության երաշխավորը բանակն է։ Հետևաբար հայկական բանակը պետք է հզոր լինի՝ նյութատեխնիկապես հագեցած։ Բայց այս դեպքում ելակետը մեր պատկերացրած հայկական բանակը չէ։

Նախաձեռնության տողատակում չունենալ հստակ հայեցակարգ  և վերլուծություն, ճիշտ չէ։ Օրենքները՝ մանավանդ բանակին վերաբերող, առհասարկ փոփոխվում են այն ժամանակ, երբ երկրի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Մինչդեռ ոչ վաղ անցյալում չէր, որ ադրբեջանցիները ներխուժեցին և շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում»,- ամփոփեց Արթուր Ղազարյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելի 2 պատգամավոր աշխարհին կոչ է արել ընդունել Գազայի փախստականներին

Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Իսրայել

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Իսրայել

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Երկու կարծիք Վարդան Աճեմյանի «Սուրբ Տրդատ» օպերայի մասին

08/05/2026

Ապրիլի 27-ին լրացավ ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր, արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի 70-ամյա հոբելյանը: Այդ առթիվ շնորհավորելով ճանաչված արվեստագետին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական