Ռուսաստանի կողմից Հայաստանում հեղաշրջում նախապատրաստելու մասին տեղեկությունները կեղծ են. այսպես սեպտեմբերի 13-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ԶԼՄ-ներում հայտնված համապատասխան հաղորդագրություններին։ Այս մասին գրում է iz.ru-ն:
«Կա՞ն լուսանկարներ, գուցե տեսանյո՞ւթ: Ինչի՞ հիման վրա են արվել այդ հայտարարությունները… որտե՞ղ են փաստերը… Հայաստանն այնքան էլ մեծ բնակչություն չունի և հավանաբար այդ մարդկանց (վանգներականներին-Խմբ.) կնկատեին:Այս ամենը դիցաբանության կատեգորիայից է։ Ես սա կարող եմ դասակարգել որպես տեղեկատվական լցոն»,- նշել է Զախարովան ի պատասխան լրագրողի այն մեկնաբանության, որ իբր «Վագներ» խմբի մոտ 3000 անդամ Հայաստանում է և պատրաստվում է տապալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ այդ հաղորդագրություններին նույն գնահատականն արդեն տվել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը, որի խոսքով՝ դա «սուտ է, անհեթեթություն»։