ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ այն ենթադրությունը, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից, չի համապատասխանում իրականությանը։
Մարիա Զախարովան պարզաբանել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը միայն Ադրբեջանին սահմանակից մի շարք շրջաններից։