Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուբեն Վարդանյանի կինն այս օրերին Մոսկվայում է. նա զբաղված է միջազգային փաստաբանական թիմ գտնելու աշխատանքներով, որը մասնաճյուղ կունենա նաև Բաքվում. աղբյուր

06/10/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը երեկ Բաքվից հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամներից բացառապես կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ։ Երեխաների և քրոջ՝ երգահան Մարինա Ալեսի հետ շփումներ չեն եղել, Azg.am-ի թղթակցին փոխանցեց մեր հավաստի աղյուրը։

ԱՀ նախկին պետնախարարը կնոջը հեռախոսով փոխանցել է, որ իր ինքնազգացողությունը լավ է և առողջական խնդիրներ չունի. ադրբեջանցի ուժայինների կողմից իր նկատմամբ բռնությունների մասին նա չի հայտնել։

Ըստ մեր աղբյուրի՝ քանի որ Ադրբեջանը չի թույլատրում, որպեսզի Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ հայաստանցի փաստաբաններ զբաղվեն, ԱՀ նախկին պետնախարարի կինն այս օրերին Մոսկվայում է՝ զբաղված միջազգային փաստաբանական թիմ գտնելու գործով։ Ավելի ուշ նա կգա Հայաստան։

«Այս պահին դեռևս ընտրությունը կատարված չէ, թե որ միջազգային փաստաբանական ընկերությունն է զբաղվելու Ռուբեն Վարդանյանի պաշտպանությամբ։ Բայց դա անպայման պետք է լինի մի ընկերություն, որն իր մասնաճյուղն ունի Բաքվում։

Այս պահի դրությամբ միայն ասել են, որ որոշ ժամանակ անց՝ հավանաբար փաստաբանական թիմ գտնելուց և նրանց՝ աշխատանքի անցնելուց հետո,  Ռուբեն Վարդանյանը հնարավորություն կունենա որոշակի պարբերականությամբ զանգել իր հարազատներին»,- նշեց մեր աղբյուրը՝ հավելելով, որ Մոսկվայում գտնվելու օրերին Վերոնիկա Զոնաբենդը միաժամանակ զբաղվում է նաև ամուսնու ռուսաստանյան գրասենյակի աշխատանքներով։

Մեր աղբյուրը միաժամանակ նաև հայտնեցին, որ այսօր գիշերը Սինգապուրից կնոջ հետ Հայասստան է վերադարձել Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթը։ Քանի որ ընտանիքը որոշում է կայացրել չդադարեցնել իրենց կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը՝ ուղղված արցախահայության կարիքների թեթևացմանը և ոչ միայն, Դավիթ Վարդանյանը շուտով  մեկնելու է Սյունիք՝ ավելի կոնկրետ Տաթև՝ շարունակելու իրենց կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերը։

Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության՝ Ռուբեն Վարդանյանն իբր Ադրբեջանի ՄԻՊ-ին հայտնել է, որ գոհ է իրեն պահելու պայմաններից և   առողջական խնդիրներ չունի։ Ըստ նույն աղբյուրի՝ Ռուբեն Վարդանյանին իբրև թե տրամադրվել է հեռուստացույց, ապահովվել է ընտանիքի անդամների հետ հեռախոսով խոսելու հնարավորություն, նրան ծանրոցներ են առաքվում, օգտվել է տեղեկատվության հասանելիությունից։

«Այս դեպքում հետաքննության ընթացքում ձերբակալվածի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության տեքստում։

Հ.Գ. Ադրբեջանի ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, որ ԱՀ նախկին պետնախարարը, ժողովրդական լեզվով ասած, «Սոչիի սանատորիայում է»՝ ապահովված հանգստի լավագույն պայմաններով, ընտանիքի կողմից ուղարկված ծանրոցներով և գործնականում որևէ բանից դժգոհելու պատճառ չունի։ Մինչդեռ պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքուն ստում է՝ հայտարարելով, թե Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է տրվել հեռախոսով խոսելու ընտանիքի անդամների հետ, այն դեպքում, երբ ԱՀ նախկին պետնախարարը զրուցել է միայն կնոջ հետ։ Ավելին, մեր աղբյուրի հավաստմամբ, նա ընտանիքի կողմից ուղարկված որևէ ծանրոց չի ստացել։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բռնի տեղահանված 19 արցախցի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ թե ո՞ւմ դրոշն ենք նախընտրում, այլ՝ ի՞նչ է արժենալու այդ ընտրությունը սովորական մարդուն. Վլադիմիր Մարտիրոսյան

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Երբ իշխանությունները չեն հաշվարկում իրեն քաղաքական ուղերձների տնտեսական հետևանքները, այդ գինը վճարում է հասարակ քաղաքացին

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ալիևի փողերով նկարահանված ֆիլմի հիմնական ուղերձն է՝ Փաշինյանը պետք է մնա իշխանության, քանի որ դա պետք է Ադրբեջանին. ադրբեջանագետ

27/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն սկսում է Կապանում հյուպատոսության բացման աշխատանքները

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական