Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պղծարարի ձեռքը բռնող չկա

Սևակ Վարդումյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
48
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկակի ստանդարտներ

Պղծարար վայ-հարեւանի ձեռքն այս անգամ էլ հասել է Բերձորի հայկական՝ սուրբ Համբարձման եկեղեցուն: Կենտրոնագմբեթ եկեղեցին վերածվել է հողակույտի. Բաքուն հայկական ճարտապետության նորօրյա մշակումը ջնջել է ի սպառ:

Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանն «Ազգ»-ի հետ զրույցում ցավով է արձանագրում՝ մտահոգությունները իրականություն են դառնում: «Միշտ ասում էինք ու քաջ գիտակցում, որ Ադրբեջանն, առաջին հերթին, քանդելու է 1994-ից հետո կառուցված պաշտամունքային, հոգեւոր եւ աշխարհիկ շինությունները: Այդ քաղաքականությունը նոր չէ, դա սկսվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո: Ապացույցը Մեխակավանի եկեղեցու, ինչպես նաեւ՝ օկուպցաված Արցախի մատուռների եւ մոնումենտալ հուշարձանների ոչնչացումն է»,- նշում է մեր զրուցակիցը:

Պատմաբանի գնահատականով՝ Բաքվի բռնապետի ձեռքը բռնող չկա, նա վաղուց խախտել է կարմիր բոլոր գծերն ու միջազգային կոնվենցիաները: Բայց զարմանալին ու զայրացնողն այն է, որ միջազգային կառույցները, որ միտված են հակամարտության գոտիներում պահպանել մշակութային կոթողներն ու, օրինակ, Եմենում, Աֆղանստանում, Սոմալիում կարողանում են հարց լուծել, Ադրբեջանի պարագայում քար լռություն են պահում. «Լուռ են բոլոր կողմերը՝ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը: Այսինքն՝ որեւէ գործողություն չկա, դրանից էլ օգտվելով՝ Ադրբեջանն ինչ ուզում, անում է»:

«Գուցե մե՞նք ենք թերանում միջազգային դիտորդ-կառույցների հետ աշխատանքում». «Ազգ»-ի դիտարկմանն ի պատասխան նախարարի տեղակալն արձագանքեց. «Մշակութային ժառանգության պահպանման հարցով որոշակի աշխատանք տարվում է: Ասել՝ առհասարակ ոչինչ չի արվում, սխալ կլինի, բայց, այո, դա բավարար չէ: Հայաստանի ակադեմիական շրջանակներն ակտիվ են, հարցը բարձրացվում է նաեւ մեր երկրի միջազգային տարբեր կառույցներում, դրսի էքսպերտների հետ հանդիպումներ լինում են, բայց դա միայն խոսքային մակարդակում»:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արսեն Թորոսյան մերժվածը

Հաջորդ գրառումը

Րաֆֆի Գրիգորյանը «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Րաֆֆի Գրիգորյանը «Ավրորայի» տնօրենների խորհրդի անդամ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզյանը լիահույս է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն։ Նա այս մասին հայտարարեց այսօր...

ԿարդալDetails

Հայաստանը երբևէ չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն՝ փոխելու ՀՀ Սահմանադրությունը. Արարատ Միրզոյան

14/10/2025

Հղփացած, թալանի ու անօրինականությունների ռեժիմի հակված իշխանություններին կհիշեցնեմ նման կապիկությունների համար. Հայկ Դեմոյան

14/10/2025

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական