Կրեմլը մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմակայանի մասին համաձայնագրի մոտալուտ խզման մասին տեղեկությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ այս առումով բացասական ազդանշաններ չկան։
«Կրկին ազդակներ չեղան այս առումով, մենք ակնկալում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում նախագահ Պուտինն ու վարչապետ Փաշինյանը հնարավորություն կունենան քննարկել այս հարցը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հրատապ հարցեր»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Գյումրիից ռուս սահմանապահների դուրսբերման մասին հայտարարությունները։