Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որքան էլ ՀՀ իշխանությունները շարունակեն հավաստիացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, նրանց խոստումներին հավատ ընծայել պետք չէ. քաղաքագետ

30/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի Հանրապետությունը Լաչինի միջանցքը դե ֆակտո զիջել է ադրբեջանցիներին և այժմ նրանց ասում է՝ քանի որ արդեն գնացել եմ կտրուկ զիջումների, «Զանգեզուրյան միջանցք» չեք ունենա։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ մեկնաբանելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այն հավաստիացումը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներում նման հարց ուղղակի չի քննարկվի։

 «Եթե նույնիսկ միջանցք չլինի, միևնույն է՝ մենք Լաչինի միջանցքը կորցրել ենք։ Օրերս Մոսկվայում կայացած  ԵԱՏՄ նիստում Ադրբեջանի բռնապետը ՀՀ վարչապետին փաստացի մեղադրեց Լաչինի միջանցքը փակելու մեջ՝ հիշեցնելով, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է ոչ թե երեկ կամ երեկ չէ առաջին օրը, այլ նախորդ տարի՝ Պրահայում՝ իր բելոր հետևանքներով»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը փաստել է, որ Լաչինի միջանցք գոյություն ունենալ չի կարող։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ որքան էլ ՀՀ իշխանությունները շարունակեն հավաստիացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, նրանց խոստումներին հավատ ընծայել պետք չէ։

«Ես, որպես ՀՀ քաղաքացի, գործող ռեժիմի որևէ հավաստիացման չեմ հավատում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմն այն կարմիր գիծն էր, որը ՀՀ իշխանությունները լկտիաբար հատեցին՝ հասարակությանը կերակրելով հաղթելու վերաբերյալ 100 տոկոսով սուտ և կեղծ տեղեկություններով։
Հիմա այդ նույն իշխանությունները բարոյական որևէ իրավունք չունեն վիրավորվելու այն փաստից, որ ես, որպես ՀՀ քաղաքացի, իրենց որևէ ներկայացուցչի չեմ հավատում։ Իսկ Մհեր Գրիգորանն այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Հետևաբար, նրա հավաստիացումներն ինձ համար առ ոչինչ են։

Այս պարագայում ես ավելի շատ հետևելու եմ ադրբեջանական լրատվամիջոցներին՝ տեղեկություններ ստանալու և վերլուծության արդյունքում հանգելու իրականությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, խոսելով Ալիևի հայտարարած «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, լրագրողների հետ զրույցում ասել է՝ միշտ եղել է մի եզր, երբ միջանցքը շատ դեպքերում հայտարարվել է որպես տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի հետ շփման գծում հակառակորդը կիրառել է ականանետ. Հայկական կողմը կորուստներ չունի. ՊԲ

Հաջորդ գրառումը

Վենդետա․ սպանող երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Վենդետա․ սպանող երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգն այս անգամ կրթել է քաջարանցիներին

11/05/2025

Քաջարանում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որն այս անգամ ևս անցավ դասական ձևաչափով՝ բանախոսություններով, երաժշտական դադարով, սուրճի ընդմիջումով...

ԿարդալDetails

«Ես գալիս եմ Իսպանիայից». իսպանացի լեգենդար երգչուհին հանդես կգա Երևանում

11/05/2025

Նախիջևանում անց են կացվել թուրք-ադրբեջանական հրամանատարական զորավարժություններ

11/05/2025

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական