«Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի հնարավոր ամեն աջակցություն. լրագրողներին ասել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլուդ Չավուշօղլուն Շահիդների ծառուղի կատարած այցի ժամանակ։
«Այսօր Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելը ոչ մի օգուտ չի տալու ոչ Հայաստանին, ոչ էլ տարածաշրջանին։ Փոխարենը պետք է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը»,- ընդգծել է նա։
Թուրքերը նույն երգն են երգում՝ իրենք Ադրբեջանին օգնել են և օգնելու են, իսկ Հայաստանին ոչ ոք իրավունք չունի օգնելու։
Այդ օգնությունը իբր խախտելու է տարածաշրջանի խաղաղությունը, ու իբր եթե Հայաստանը զինվում է, ուրեմն պատրաստվում է պատերազմի։








