Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախը հանձնել չի ստացվելու, մենք չենք ինտերգրվելու . դա բերելու է պատերազմի. արցախցի գործիչ

14/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Դանակը հասել է ոսկորին՝ այն աստիճանի, որ Արցախի իշխանություններն արդեն սպառում են համբերելու, դիմանալու, ախորժակները զսպելու, գոտին ձգելու վերջին ռեզերվները, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը՝ անդրադառնալով Արցախում համաժողովրդական շարժման մեկնարկին։

«Առջևում աշուն է, իսկ հետո՝ ձմեռ։ Այժմ պետք է վճռական քայլեր կատարվեն, բայց մյուս կողմից իշխանություններն առայժմ չեն ցանկանում կոշտ քայլերի գնալ՝ հույս ունենալով, որ ռուսների, ՀՀ իշխանությունների և միջազգային հանրության միջոցով հնարավոր կլինի շտկել իրավիճակը։ Եթե դա չստացվի, իմ խորին համոզմամբ՝ գնալու ենք ծայրահեղ քայլերի. հո սովից չե՞նք մեռնելու։ Իմ կարծիքով դա ընդհուպ զենք վերցնելն է։ Միգուցե իշխանություններն ուրիշ ճանապարհով գնան, բայց ես գտնում եմ, որ եթե վերը թվարկած 3 ուժերը խիստ միջոցներ չձեռնարկեն և Ադրբեջանին չստիպեն կատարել նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը, այլ զարգացումներ կարող են լինել։

Մեզ ելք չեն թողնում, ընտրության հնարավորություն չեն տալիս՝ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ միջազգային հանրությունը։ Ուրեմն ի՞նչ պետք է անի արցախցին»,- հռետորական հանց հնչեցրեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ ինչո՞ւ այսօրվա հանրահավաքի կազմակերպիչներից որևէ մեկը պատասխանատվության չկանչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր ընդամենն Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անվտանգ ապրելու հնարավորություն է մուրում, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Փաշինյանը շատ լավ գիտի արցախցիների տեսակետը և պետք է գիտակցի, որ չի կարողանալու հենց այնպես զոհաբերել Արցախի շահը։

«Եթե նրան թվում է, թե Արցախը հանձնելով՝ կարողանալու է փրկել Հայաստանը, շատ է սխալվում։ Եթե այսպես շարունակվի, գործը պատերազմի է հասնելու, իսկ եթե հասնի պատերազմի, Հայաստանն ուզած-չուզած մասնկացելու է դրան։ Եթե նույնիսկ իշխանությունը չմասնակցի, ժողովուրդն է մասնակցելու։ Նիկոլը պետք է լավ հասկանա, որ Արցախը հանձնել չի ստացվելու, մենք չենք ինտերգրվելու Ադրբեջանին. դա բերելու է պատերազմի»,- ասաց Բորիս Առուշանյանը։

Անդրադառնալով  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ ադրբեջանական կողմը չի բացառում «հայկական ծագմամբ բնակիչներին» օգնության տրամադրման հնարավորությունը՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի օգտագործմամբ, մեր զրուցակիցը շեշտեց՝ նման բան անհնար է։

«Դա չի ստացվելու, բացառվում է, որովհետև մերոնք Կարմիր խաչին զգուշացրել են, որ նման բան թույլ չենք տալու։ Կարմիր խաչն ինչպես աշխատել է, այնպես էլ պետք է աշխատի՝ Լաչինի միջանցքով։ Ադրբեջանին ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող, այդ երկիրը չի կարող մեզ պատին դեմ տալ։ Մենք չենք ընդունելու Ադրբեջանի պայմանները. մենք ունենք կարմիր գծեր, որոնք չենք անցնելու։

Աղդամի ճանապարոհով այդ ի՞նչ պետք է մեզ առաջարկեն ադրբեջանիցները՝ միայն դեղորա՞յք»,- հարց հնչեցրեց Բորիս Առուշանյանը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժումը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի պետնախարարը կհանդիպի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ․

Հաջորդ գրառումը

Փաստաբանի բողոքը մերժվել է. Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026
Նորություններ

Հիմա էլ հայ հանրությանը շանտաժում են ուկրաինակա՞ն պատերազմով. Հակոբ Բադալյան

06/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դեմքերի արտահայտությամբ և խորքային իրականությամբ. Վլադիմիր Մարտիրոսյան

05/05/2026
Քաղաքականություն

Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի հետ կբացենք մեր ճանապարհները միմյանց համար. Փաշինյան

05/05/2026
Հաջորդ գրառումը

Փաստաբանի բողոքը մերժվել է. Վիտալի Բալասանյանը կմնա ձերբակալված

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական