Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նամակ-կոչի փոխարեն, Սերժ Սարգսյանը պետք է Երևան-Ստեփանակերտ ինքնաթիռով անձամբ հումանիտար օգնություն հասցնի Արցախ և ամբողջ աշխարհին ցույց տա՝ ինչ է այնտեղ կատարվում. քաղաքագետ

24/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կարելի է ավելի շատ ընկալել որպես օգնության ճիչ, միաժամանակ՝ նաև իրատեսական գնահատական, որովհետև այն փաստերը, որ նամակում ներկայացրել է Սերժ Սարգսյանը, լիովին համապատասխանում են իրականությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Նրա խոսքով, սակայն, նմանօրինակ հորդոր-խնդրանքները դժվար թե ազդեն միջազգային խաղացողների հետագա որոշումների և դրանցից բխող գործողությունների վրա։

«Չեմ կարծում, որ նման նամակներն ազդեն պետությունների ղեկավարների դիրքորոշումների և գործելաոճի վրա։

Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի՝ երեք երկրների նախագահներին ուղղված նամակը նաև ներքաղաքական նպատակներ է հետապնդում։ Սա նույնպես հասկանալի և բնական է, որովհետև, եթե ՀՀ երրորդ նախագահն Արցախի ապաշրջափակման համար կարող է ինչ-որ բան անել, ապա կարող է անել միայն տեսական մակարդակով։ Իսկ որևէ քայլ անելուց առաջ, քաղաքական ուժը պետք է իշխանություն ունենա։ Այդ է պատճառը,  որ կարծում եմ՝ այս կոչ-նամակը կարող է ունենալ զուտ քարզչական նշանակություն, բայց ոչ՝ առարկայական հետևանքներ, որովհետև միջազգային հանրության ներկայացուցիչներն առաջին հերթին հարաբերվում են տվյալ երկրի իշխանությունների հետ»,- իր տեսակետը հիմնավորեց Արմեն Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին բաց նամակով դիմել էր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանգնեցնելու Արցախում հումանիտար աղետը և ջանքեր ներդնել՝ ստիպելու Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը

«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:

Վաղը կարող է ուշ լինել»,- երեք երկրների նախագահներին հասցեագրված նամակում գրել էր Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-կոչը ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահներին չի կարող վնաս հասցնել Հայաստանին և Արցախին, սակայն ժամանակն է հասկանալու, որ լոկ կոչերը ոչինչ չեն տալիս։ Մյուս կողմից այս նամակ-հորդորը համենայնդեպս որոշակի գործողություն է, տեղին արված քայլ. այլ հարց է, թե ինչ արդյունքներ այն կարող է ապահովվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

«Մենք որևէ կերպ չենք ուզում հասկանալ, որ կոչերը վնաս չեն տալիս, սակայն դրանցից հետո միջազգային դերակատարներից սպասել ռեալ գործողություններ, ուղղակի միամտություն է։ Իսկ ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը միամիտ մարդ է։ Այսինքն՝ այստեղ մենք ավելի շատ գործ ունենք գործողություններիիմիտացիայի հետ։ Նա, լինելով ՀՀ նախկին նախագահ, պետք է ինչ-որ բան անի և անում է։

Իմ ընկեր լրագրողներից մեկը շատ հետաքրքիր բան էր գրել, և ես լիովին կիսում եմ այդ կարծիքը։ Նա հիշել էր, որ Սերժ Սարգսյանը ժամանակին հայտարարել էր՝ ինքը                                                                                                                                                                         լինելու է Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը։ Ես կարծում եմ՝ հիմա հենց այսպիսի քայլեր են պետք, ռեալ քայլեր։ Սերժ Սարգսյանը պետք է անձամբ հումանիտար օգնություն հասցնի Արցախ և ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչ է այնտեղ կատարվում։

Այդ գրառման մեկնաբանություններում նույնիսկ գրեցի, որ եթե ՀՀ նախկին կամ ներկա իշխանությունները նման քայլ անեն, ինքս պատրաստ եմ լինելու այդ օդանավում՝ որպես ուղևոր և հումանիտար օգնություն հասցնելու Արցախ։ Չէ՞ որ հիմա մենք լուրջ առիթ ունենք օդանավ ուղարկելու Արցախ. մարդիկ այսօր սովամահ են լինում, հղի կանայք երեխաներ են կորցնում, չեն կարողանում հասնել ծննդաբերության փուլ, որովհետև վիտամինների պակաս ունեն։

Եվ սա 21-րդ դարում է. ոչ  թե Սուդանում, Սոմալիում կամ Զիմբաբվեում է, այլ Եվրոպայի մաս համարվող Արցախում»,- ասաց քաղաքագետը։

Վերջում մեր զրուցակիցը կրկին շեշտեց՝ կոչերով հնարավոր չէ օգնել գործին. գործողություններ են պետք  Հայաստանի և Արցախի գործող և նախկին բոլոր ղեկավարների կողմից։

«Կարծում եմ՝ կոչ հնչողնող ՀՀ երրորդ նախագահը շատ լավ հասկանում է, որ կոչերով հնարավոր չի լինելու շոշափելի արդյունքների հասնել,- ամփոփեց քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին բաց նամակով դիմել էր ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ նախագահներին՝ խնդրելով ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ կանգնեցնելու Արցախում հումանիտար աղետը և ջանքեր ներդնել՝ ստիպելու Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը

«Խնդրում եմ ձեզ, ամեն ինչից առաջ կանգնեցրե՛ք հումանիտար աղետը Արցախում. ես հավատում եմ, որ դուք դա կարող եք անել: Ստիպե՛ք դիկտատորին բացել կյանքի ճանապարհը. հայասպանությունը կենսակերպ դարձրած ֆաշիստը չի՛ կարող մշտապես արհամարհել լրջագույն միջազգային կառույցների և երկրների հստակ ուղերձները: Կանգնեցրե՛ք արհավիրքը, ապահովե՛ք արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորե՛ք դրանք, այնուհետև անցեք դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին, խնդրում եմ ձեզ:

Վաղը կարող է ուշ լինել»,- երեք երկրների նախագահներին հասցեագրված նամակում գրել էր Սերժ Սարգսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հուլիսի 25-ին Մոսկվայում կհանդիպեն Միրզոյանը, Լավրովն ու Բայրամովը

Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի նամակը ՀՀԿ-ականները փոխանցում են դեսպանատներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ճոռոմաբանության վերելքն ու իրականության վայրէջքը. Հակոբ Բադալյան

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Սերժ Սարգսյանի նամակը ՀՀԿ-ականները փոխանցում են դեսպանատներին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական