Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կարծում եմ՝ բոլորովին անհրաժեշտ չէ, որ Արցախը բարձրաձայնի, թե Հայաստանն ինչ կարծիք ունի Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիայի մասին. բավարար է հենց միայն Արցախի կարծիքը. քաղաքագետ

10/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծում  եմ՝ բոլորովին անհրաժեշտ չէ, որ Արցախը բարձրաձայնի, թե Հայաստանն ինչ կարծիք ունի Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիայի մասին, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք  կասկածելի չէ, որ ԱՀ նախագահը մինչև հիմա չի բարձրաձայնում՝ ինչ կարծիք ունի Փաշինյանը Ադրբեջանի պահանջի առնչությամբ՝ կամ Ադրբեջանի հետ Արցախի ինտեգրացիա, կամ նոր կոշտ քայլեր։

«Ադրբեջանի առաջարկած ինտեգրացիայի մասով բավարար է հենց միայն Արցախի կարծիքը, որովհետև Հայաստանն Արցախի խնդրում ունի իր գերակայությունները և բազմիցս հայտարարել է, թե ինչպես և ինչ քայլերով է պատկերացնում ԼՂ խնդրի լուծումը։  Հայաստանի կարծիքն Արցախի հարցում այն է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի Ադրբեջան-Արցախ ուղիղ կոմունիկացիաների միջոցով՝ միջազգային հանրության և այդ միջազգային հանրության մաս կազմող Հայաստանի Հանրապետության միջնորդությամբ։

Թե դրանից հետո ինչ կխոսվի, ինչ կորոշվի, և հարցն ինչպես կլուծվի, կերևա ընթացքից հետո։ Բայց դեռևս նույնիսկ ընթացքի հետ կապված համաձայնություն չկա՝ Հայաստանի և Ադրբեջանի, Ադրբեջանի և Արցախի միջև»,- ասաց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով՝ այն, որ Ադրբեջանն Արցախին ինտեգրացիա է առաջարկել կամ ինտեգրացիան մերժելու դեպքում կոշտ միջոցներ խոստացել, բոլորովին զարմանալի չէ։ Ըստ Ղևոնդյանի՝ ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն կերպ առաջ է տանում սեփական օրակարգը, Հայաստանն ու Արցախը ևս պետք է առաջ մղեն իրենց շահերը։

«Ես չեմ ասում, որ Արցախը պետք է խոսի Ադրբեջանին չինտեգրվելու մասին։ Արցախը պետք է խոսի իր խնդիրների մասին, փորձի քննարկել հումանիտար հարցերը։ Օրինակ՝ կարող է տարիներ շարունակ իր անհամաձայնությունը հայտնել ինտեգրման առնչությամբ՝ տարբեր ձևաչափերով և խուսանավումներով։ Դիվանագիտությունը ճկուն գործիք է»,- ասաց Ղևոնդյանը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ էր հրավիրել՝ հայտարարելով, որ ադրբեջանական կողմը փոխանցել է՝ կամ Արցախն ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ դեսպանը եղել է Բերձորի միջանցքի սկզբնամասում

Հաջորդ գրառումը

«Տհաճ բաների» համար մեղադրվող Ավետիք Չալաբյանի գործով վկան չի ուզում «տհաճ բաներից» խոսել

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

21/11/2025
Հաջորդ գրառումը

«Տհաճ բաների» համար մեղադրվող Ավետիք Չալաբյանի գործով վկան չի ուզում «տհաճ բաներից» խոսել

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական