Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական նոր հանդիպումները կլինեն սեպտեմբերին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ադրբեջանի գործողությունները խաթարում են խաղաղության գործընթացը։ Հայաստանը դուրս չի գալիս գործընթացից՝ հավատարիմ մնալով գործընթացին, սակայն հակառակ կողմ է պետք։ Ադրբեջանը պարտավոր է իր զորքերը դուրս հանել Հայաստանի ինքիշխան տարածքից»,- նշել է նա։