Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան Հայաստանի նկատմամբ նույն նախապայմանային քաղաքականությունն է իրականացնելու՝ հարաբերությունների կարգավորում՝ նախապայմանների կատարման դիմաց. թուրքագետ

29/05/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայում  տեղի ունեցած ընտրություններում հաղթեց ռուսամետ Էրդողանը, ինչը նշանակում է, որ այդ երկիրը կշարունակի բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Իսկ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի տեսանկյունից շատ բան չի փոխվի. եթե անգամ ընտրություններում հաղթեր ընդդիմնադիր Քեմալ Քըլըչդարօղլուն, նույն նախապայմանային քաղաքականությունն էր իրականացվելու, այսինքն՝ հարաբերությունների կարգավորում՝ նախապայմանների կատարման դիմաց։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։  

Նրա համոզմամբ՝ այժմ պետք է սպասել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Ըստ իս՝ լուծումը խաղաղության պայմանագրի կնքումն է. կողմերն արդեն պայմանավորվել են գլխավոր հարցերի շուրջ՝ տարածքային ամբողջականության ճանաչում և այլն։ Թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքորոշումն այն է, որ խաղաղության համաձայնագիրը կնքվի, և Հայաստանի հետ հաստատվեն կայուն հարաբերություններ։ Ես, որպես թուրքագետ, հավատում եմ դրան »,- ասաց թուրքագետը։

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասով, Մուշեղ Խուդավերդյանը պատասխանեց՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, ինքնաբերաբար կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Բաց տնտեսությունը, առևտրային և դիվանագիտական հարաբերությունները միայն դրական  կանդրադառնա Հայաստանի վրա։

Իսկ ի՞նչն է իրեն նման լավատեսության հիմք տալիս, հետաքրրքվեցինք։

«Լավատեսության հիմք տալիս է այն, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կնպաստի ՀՀ տնտեսության վերականգնմանը։

Այս համատեքստում իրատեսական եմ համարում նաև հայ-թուրքական սահմանի բացումը. կրկնում եմ, եթե խաղաղության պայմանագիրը կնքվի, սահմանը ևս ինքնաբերաբար կբացվի։ Դրանից հետո կստեղծվի անվտանգության միջավայր, իսկ այդ միջավայրում ներդրումներ կլինեն, տնտեսության տարբեր ոլորտները կզարգանան, և ամենակարևորը՝ գործազրկության տոկոսը կկրճատվի»,- ամփոփեց թուրքագետը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ցեղասպանության թանգարանի այրված փաստաթղթերի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ․ ՆԳՆ պաշտոնյայի պարզաբանումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Թուրք դեսպանների այցը Հայաստան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Ինչո՞ւ են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ․ ՆԳՆ պաշտոնյայի պարզաբանումը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեզ սպասվում են լուրջ ցնցումներ, շատ լուրջ. Արման Աբովյան

07/05/2026

Եկեք խոսենք բաց ու անկեղծ. մեզ սպասվում են լուրջ ցնցումներ։ Շատ լուրջ։ Դատեք ինքներդ։ Հայաստանի իշխանությունները գիտակցաբար (շատ կարևոր է...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026

Որքան էլ փորձենք մեզնից հեռու վանել հոռետեսական մտքերը հետընտրական Հայաստանին սպառնացող փորձանքների մասին` չի ստացվում, առավել եւս` երբ հանրապետության հիմնադիր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական