«Այո, մենք տեսանք այս կադրերը և խորապես անհանգստացանք հունվարի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ֆաշիստ երիտասարդների երթից։ Իհարկե, մեզ զարմացրեց, որ հայ իրավապահները ոչ մի կերպ չխանգարեցին հավաքի մասնակիցներին, ովքեր լրատվամիջոցների մասնակցությամբ տեսախցիկով ցուցադրեցին «նացիստական ողջույնը»։ Զարմանալի է նաեւ Հայաստանի իշխանությունների արձագանքի բացակայությունը սրան։ Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է արմատախիլ անել նացիզմի բոլոր դրսեւորումները»,- այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշել է, որ 80 տարի առաջ հայերը ռուսների և այլ ազգերի ներկայացուցիչների հետ միասին հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ։
Ըստ սոցցանցերում տարածվող լուրերի, այդ խմբակի մեջ ուկրաինայից եկած «ազգայնական» էլ կար։
Ամեն դեպքում «հագուկապը» Ուկրաինական «Ազով» խմբավորմանին մոտ էր։
Ըստ լուրերի՝ ՀՀ-ում շտապ «ազգայնական» խմբավորում ստեղծելու գործընթացի հետևում կանգնածները գտնվում են օվկիանոսից այն կողմ և որոշակի կապեր ունեն սիոնիստների հետ։