Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երևանի քաղաքապետի պաշտոնն ստանալու համար ՔՊ-ին օգնեցին և՛ իրենց սատելիտները, և՛ որպես ընդդիմություն հանդես եկողները. Փոստանջյան

10/10/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինձ թվում է՝ Երևանի քաղաքապետի ընտրության պատկերը բոլորի համար պարզ է։ Երկրորդ կարծիք գոյություն չունի, որովհետև ակնհայտ էր, որ Տիգրան Ավինյանը որևէ կերպ չէր կարող հաղթել։ Նրան օգնեցին, ուրիշ ոչինչ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ավագանու այսօրվա նիստում Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրվելուն։

«Պարզ էր, որ նրանք չէին հավաքել այնքան ձայն, որ ունենային քաղաքապետի պաշտոնը։ Ակնհայտ է, որ չէին կարող ղեկավարել, և նրանց օգնեցին. օգնեցին և՛ իրենց սատելիտները, և՛ մարդիկ, որոնք գործել և ստացել են ձայներ՝ որպես ՔՊ-ին մերժող, որպես ընդդիմություն, որպես հայրենազրկմանն ու ցեղասպանությանը դեմ ուժեր»,- ասաց մեր զրուցակիցը։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն քաղաքական ուժերը, որոնք օգնեցին Տիգրան Ավինյանին՝ դառնալու Երևանի քաղաքապետ, օգնեցին, որ Հայաստանի վրա ևս, Արցախի նմանությամբ, ռումբեր թափվեն, և այստեղ էլ լինի այնպիսի խուճապ, որ «շունը տիրոջը չճանաչի»։

«Ակնհայտ է, որ այս իշխանությունները ոչ մի բանի պատրաստ չեն. հասկանալով՝ ինչ է մեզ սպասում՝ նրանք ոչնչի չեն պատրաստվել, ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի աղետն ավելի ցավալի լինի։

Ինչ վերաբերում է կոնկրետ Երևանին, ապա չմոռանանք, թե քանի մարդ զոհվեց «Սուրմալու»» առևտրի կենտրոնում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։ Չմոռանանք, թե պայթյունի փլատակների վրա ով էր կանգնած և ինչ էր խոսում։ Ոչինչ չենք մոռացել։ Այդ պայթյունը վարժանք էր, ահաբեկչական ակտ, որը մինչ օրս չի բացահայտվել»,- ասաց «Մայր Հայաստան» դաշինքի անդամը։

Անդրադառնալով Երևանի ավագանիում իրենց հետագա գործունեությանը՝ Զարուհի Փոստանջյանը  նախ նշեց, որ երկիրը հայտնվել է դժվար կացության մեջ, և պետք է լինի ռազմաքաղաքական բաղադրիչով ժամանակավոր համաձայնության կառավարություն՝ Հայաստանը հանելու ճգնաժամային վիճակից։

«Հիմա խոսել Երևանի ավագանիում գործ անելու մասին ուղղակի ժամանակավրեպ է, բացարձակ անիմաստ»,- ասաց Փոստանջյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու անդրանիկ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը 32 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայնով այսօր ընտրվեց Երևանի քաղաքապետ։

Նիստին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

Նիստը բոյկոտել էին «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պաղեստինա-իսրայելական հшկամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է անկախ, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծում. Պուտին

Հաջորդ գրառումը

Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական