Եվրոպական միությունը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները վերսկսելու համար՝ նպատակ ունենալով հասնել խաղաղ պայմանագրի կնքման:
Այդ մասին այսօր ասել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքեր գործադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններն՝ առանց հետաձգման վերսկսելու համար»,- հայտարարել է Բորելը:
Նրա խոսքով, բանակցային գործընթացի վերջնանպատակն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը: