Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության հարցը։
Կառավարությունն այդ պաշտոնին առաջադրել է փաստաբան Սեդա Սաֆարյանի թեկնածությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նիստի ժամանակ բարձրացավ ամբիոն ու ասաց.«Այստեղ եմ եկել տասնյակ հազարավոր քաղաքացիների խնդրանքը, բողոքը, հորդորը փոխանցելու, որոնք հաշված ժամերի ընթացքում, հուզված, զայրացած ինքնաբուխ շտապել էին Բաղրամյան պողոտա»:
Բողոքի ցույցն ուղղորդված չէր, եթե ուղղորդված էր, ապա ուղղորդողը երեկ ԱԺ-ի ամբիոնից հնչած անթույլատրեի, վտանգավոր հայտարարությունն էր. նկատեց պատգամավորը։
Նա տեղեկացրեց, որ պետք է պրոֆեսոր Արմեն Չարչյանի հետ գնար Վարդենիս, բայց ԱԺ է եկել՝ փոխանցելու տասնյակ հազարավոր մարդկանց պահանջը՝ մարդիկ անօգնական ելքեր են փնտրում։ Գիտակցեք, պետականության կործանման առաջ ենք կանգնած։ Երեկ Ստեփանակերտում հազարավվոր մարդիկ էին հավաքվել՝ էլի ինքաբուխ։ Այդ մարդիկ իրենց դավաճանված, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետև նրանք լսել էին, որ ԱԺ-ի այս ամբիոնից այլևս իրենց մասին խոսող չկա։ Լսեք, երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե ինքը ինչ-որ թուղթ ստորագրի, մարդիկ կասեն՝ դավաճան։ Այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպչելու է»։
Գեղամ Մանուկյանի այս խոսքերից հետո դահլիճում, որտեղ քպ-ական պատգամավորներն էին, վրդովմունքի ալիք ու աղմուկ բարձրացավ։
Իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց։
Հետո Գեղամ Մանուկյանը շաունակեց ելույթը. «Երեկ տասնյակ հազարավոր մարդիկ սպասում էին իշխանական պատգամավորներին, բայց դուք չեկաք։ Վերջապես հասկացեք, որ այս վիճակի լուծումը մեկն է՝ նոր կառավարություն, նոր իշխանություն, նոր վարչապետ․ Նիկոլին փրկելու ժամը չէ, հայրենիքը փրկելու ժամն է»։
Դահլիճում իրավիճակը սրվեց, քպ-ական պատգամավոր-պատգամավորուհիները սկսեցին բղավել ու իրար անցնել։