Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Գևորգ Պապոյանի՝ արցախցիների մասին խոսքերը վախկոտություն և անհեռատեսություն են. արցախցի գործիչ

11/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մինչև անգամ բառեր չեմ գտնում արտահայտելու ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի վարքը. Արցախի և արցախցիների մասին նրա խոսքերը կարելի է բնորոշել որպես վախկոտություն և անհեռատեսություն, քանի որ այդ պատգամավորին և նրա նման մտածողներին թվում է, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելով՝ ապահովում են ՀՀ զարգացման հեռանկարները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանը։

Հիշեցնենք՝ Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում հայտարարել էր. «Լուծարեն ԼՂ բանակը, զենքերը հանձնեն Ադրբեջանին, լուծարեն ԼՂ Ազգային ժողովը, բայց գան Հայաստանում ԼՂ ԱԺ նի՞ստ անեն։ Սա Հայաստանի դեմ ռումբ է, սա անթույլատրելի է։ Լեռնային Ղարաբաղը վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն։ Հերիք չեղա՞վ»։

Արցախցի գործչի խոսքով՝ ՔՊ-ական պատգամավորի նմանօրինակ խոսքերն էլ ավելի են ոգևորում Ադրբեջանի իշխանություններին՝ շարունակելու իրենց հակահայ գործունեությունը։

«Ադրբեջանը, ոգևորված ստեղծված իրավիճակից, ՀՀ թույլ և պարտվողական կեցվածքից, Թուրքիայի հետ միասին անընդհատ առաջ է մղում իր ծրագրերը։ Այս ճանապարհին նա անում է և անելու է հնարավոր ամեն ինչ։

Մյուս կողմից միջազգային հանրությունը կարծես հասկացել է, որ Ադրբեջանին թույլ է տվել ավելին, քան կարելի էր, և նրանք լկտիացել են։

Հիմա Գևորգ Պապոյանը պետք է օգտվի առիթից, որ միջազգային հանրությունը կարող է ինչ-որ հայանպաստ քայլեր կատարել, պահանջի արցախահայերի իրավունքների պաշտպանություն, հայտարարի, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը ստիպված է ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը, և ԱՀ պետական մարմիններն իրավունք ունեն իրենց գործունեությունը ծավալելու Հայաստանում»,- ասաց Բորիս Առուշանյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ արցախահայության գործողությունները որևէ կերպ չեն վտանգում ՀՀ շահերը։ Անգամ շաբաթներ առաջ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպմանը վերջինս իրենց պարզ տեքստով ասել է՝ արցախցիները ՀՀ տարածքում չեն ձեռնարկելու որևէ քայլ, որը կսպառնա ՀՀ անվտանգությանը, ընդամենը փորձելու են զբաղվել իրենց խնդիրների լուծմամբ։ Նման պայմաններում, ըստ Առուշանյանի, արցախահայության հասցեին հանիրավի մեղադրանքներ հնչեցնելն ուղղակի անբարոյականություն է։

Անդրադառնալով իշխանական պատգամավորի հայտնած այն մտքին, որ Արցախի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրել է ոչ թե Սամվել Շահրամանյանը, այլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Բորիս Առուշանյանը նկատեց՝ կասկածից վեր է, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն այս հարցում իրենց մեղքի բաժինն ունեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ Քոչարյանն ու Սարգսյանն են, Պապոյանի իսկ խոսքով, Արցախը «վարի տվել»։

«Ամենամեծ պատասխանատվությունն, իհարկե, ընկնում է ՀՀ և ԱՀ իշխանությունների վրա, որոնք 2020 թվականի պատերազմի ժամանակ ղեկավարում էին Հայաստանն ու Արցախը։ Ամեն մեկն ունի իր մեղավորության աստիճանը, իր բաժին մեղքը»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը ողջունում է ձերբակալվածներին ազատ արձակելու՝ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Միրզոյանը ԵՄ ԱԳ նախարարներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական