2013-ին հանրային տրանսպորտի թանկացման դեմ դոշ ծեծողներն ու «դեմ եմ 150 դրամին» պաստառները դոշներին խփածներն այսօր իշխանության են եկել ու հանրային տրանսպորտի գինը թռիչքային են բարձրացնում, ի՜նչ 150 դրամ… կերազեք, որ 150 լինի. 183 դրամից է սկսվելու գինը:
Այնպես որ, հիմիկվանից հեծանիվ, ինքնագլոր (), մոպեդ, սկուտեր առեք:
Հիմա հասկացա՞ք, թե վերջին մի քանի տարում Հայաստանն ինչու են լցնում հնդիկներով: Նրանք իրենց հետ ռիկշաներ կբերեն ու տաքսու տեղ կքշեն: Հաստատ ավելի էժան կնստի մեզ վրա, քան հանրային տրանսպորտով երթեւեկելը: Բա հո տասնյակ հազարներով Հայաստան լցված հնդիկները միայն առաքիչ, ավազ բարձող, սվաղ անող չե՞ն աշխատելու:
«Մահվան գազելները» «Ժոնգտոնգ» ու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներով փոխարինելը կարծում էիք էժա՞ն է նստելու վրաներս: Կաշիներս են քերթելու: «Հարգելի ուղեւոր, շնորհակալություն, որ օգտվում եք մեր ծառայությունից». Լա՞վ էիք զգում ձեզ՝ նոր ավտոբուսներում ականջահաճո հաղորդագրություն լսելով: Դե հիմա 40-50 րոպե ավտոբուսի սպասելով, խցանումների մեջ ընկնելով՝ թանկուկրակ կվճարեք ու գլխներիդ զոռ կտաք՝ հասկանալու, թե «ասեք, կանենք»ի ժամանակ այդ ե՞րբ էիք ասել, որ հանրային տրանսպորտը թանկացնեն, որ իրենք էլ թանկացրին:
Քաղաքապետարանում մի պատանեկան դեմքով փոխքաղաքապետ կա (չնայած բոլորի բեղմորուսն էլ նոր-նոր է ծիլ տվել), ասում է՝ 2013-ին մենք հո չե՞նք ասել՝ մի թանկացրեք տանսպորտի գինը, ասել ենք՝ հին գազելների դեպքում չի կարելի 150 դրամ դարձնել, տրանսպորտի վիճակը բարելավեք, հետո՝ թանկացրեք: Սո՜ւտ, հազար անգամ սո՜ւտ…
Նախ՝ այ պատանյակ, դու 2013-ին հազիվ չափահաս եղած լինեիր, 150 դրամի դեմ դոշ ծեծողների շարքերում չէիր էլ երեւում: Այսօր արդեն թիմակիցդ դարձած ԱԺ նախագահն այդ ժամանակ չէ՞ր լալահառաչ բողոքում, թե՝ ամոթ չի՞, 50 դրամը կես հացի փող է, ինչպե՞ս կարելի է տրանսպորտը թանկացնել, երբ մարդիկ սոցիալական ծանր վիճակում են: Խաբում ես, ձեզնից ոչ ոք չի ասել՝ տրանսպորտի վիճակը բարելավեք, հետո տոմսը թանկացրեք: Դուք առհասարակ դեմ եք եղել թեկուզ մեկ դրամ թանկացմանը:
Նախ ձեր նախըտնրական շրջանում Երեւանցու հարկերից ավտոբուսներ գնեցիք-բերեցիք, դրոշակ սարքեցիք, թե՝ տեսե՜ք, ինչ կոկիկ ու մաքուր ավտոբուսներով եք երթեւեկելու այսուհետեւ, երեւանցիների աչքներին թոզ փչեցիք, սիրաշահեցիք ու հաճոյացաք՝ հեռահար նպատակներում մեկին տասը գրպանները մտնելու ու կաշիները քերթելու մտադրությունն իրագործելով:
Փորձեք քաղաքապետարանի այս պատանյակի կիլոմետրանոց խոսքից հասկանալ, թե ինչ է նշանակում միասնական տոմսային համակարգ: Չի՛ ստացվի, որովհետեւ դիլետանտն էլ չգիտե, թե դա ինչ է ու ինչպես է գործի դրվելու, բայց որ տրանսպորտը սեպտեմբերից դառնալու է նվազագույնը 183 դրամ, իսկ սակագները հասնելու են 230-ի, 300-ի եւ ավելիի, քաղաքապետարանի պատանյակն էլ չի հերքում:
ՆԱԻՐ ՅԱՆ