Երկուշաբթի, Մայիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության ենթատեքստում կարող են լինել ՀՀ գրավյալ տարածքներն ադրբեջանական ճանաչելու հավակնություններ. քաղտեխնոլոգ

25/12/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ իշխանությունները  սուբյեկտ չեն, որպեսզի կարողանան պատասխանել կամ հակադարձել Ադրբեջանի այն հայտարարությանը, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը դեռ չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում։ ՀՀ իշխանություններն Արևմուտքի կողմից նշանակված խամաճիկային իշխանություններ են, և ինչպես ճիշտ գտնի Արևմուտքը, այդպես էլ նրանք վարվելու են, ընդհուպ կարող են ոչ մի կերպ չհակադարձել Բայրամովի այս հայտարարությանը։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է նրանից, թե Արևմուտքն ինչ կպահանջի Հայաստանից՝ արձագանքել կամ չարձագանքել։

Հիշեցնենք, որ AzTV-ին տված հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր. «Գործընթացը կախված չէ մի կողմի ցանկությունից: Կարևոր է, որ երկու կողմերն էլ համապատասխան քայլեր ձեռնարկեն այստեղ:  Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի քաղաքական ղեկավարության ուղերձներին, լսում ենք նաև որոշ դրական բաներ։ Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին։ Այս հարցին նայում ենք իրատեսորեն և լավատեսորեն։ Միաժամանակ, երբ խոսում ենք խաղաղության համաձայնագրից, պետք է հասկանանք, որ այն չի նշանակում ամեն ինչի 100 տոկոսանոց լուծում»։

Արմեն Բադալյանի խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության ենթատեքստում կարող են լինել հետագայում հայկական բանակի, դրա թվակազմի վերաբերյալ պահանջներ, ինչպես նաև ՀՀ գրավյալ տարածքներն ադրբեջանական ճանաչելու հավակնություններ։

«Ադրբեջանը քաղաքական առևտրի մեծ փորձ ունի և հիմա էլ փորձում է Հայաստանի հետ քաղաքական առևտուր իրականացնել։ Թե այժմ այդ առևտրի մեջ ինչ կետեր կներառվեն, ժամանակը ցույց կտա։ Ես երկուսը նշեցի, Ադրբեջանն այդ երկուսից բացի կարող է քսաներկուսն էլ որոշել և դրանք ներառել իր պահանջների ցանկում։

Սակայն ակնհայտ է, որ Սյունիքին այդ պահանջներում չի կարող լինել, որովհետև Սյունիքի հարց, որպես այդպիսին, գոյություն չունի. Իրանն այդ հարցը մեկընդմիշտ փակել է։ Ադրբեջանը չի կարող գրավել Սյունիքը, որովհետև հակառակ դեպքում կստանա Իրանի խիստ պատասխանը՝ ընդհուպ իրանական զորքերի կողմից ոչ միայն Սյունիքի վերաազատագրում, այլև Արցախի ամբողջ տարածքի գրավում։ Այնպես որ, կրկնում եմ, Սյունիքի հարց չկա»,- ամփոփեց քաղտեխնոլոգը։
 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր մտածումն անընդհատ պիտի լինի վրեժի զգացումը՝ մեր տունը վերականգնելու ձգտումով

Հաջորդ գրառումը

Այս իշխանությունները չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ այս դատավճռով կարող են սահմանափակել իմ քաղաքական ազատությունը. Չալաբյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026
Նորություններ

Տիգրանաշենի հանձնումը կնշանակի Սյունիքի շրջափակում. Արթուր Խաչիկյան

18/05/2026
Նորություններ

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրեն Սուրենյանց

17/05/2026
Soldiers of the Wehrmacht, probably from a film.
Նորություններ

Տոն, քեֆ, պար, սրտիկ շապիտոն հենց դաժանության կոծկման համար է. Վլադիմիր Մարտիրոսյան

17/05/2026
Հաջորդ գրառումը

Այս իշխանությունները չարաչար սխալվում են, եթե կարծում են, որ այս դատավճռով կարող են սահմանափակել իմ քաղաքական ազատությունը. Չալաբյան

Please login to join discussion

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն քարոզչական պաստառի համար մարդ է սպանել. Հովհաննես Իշխանյան

17/05/2026

Հոգեբուժարանում ինքնասպան է եղել Արմեն Հովհաննիսյանը։ Արմենի դեմ գործ էին սարքել մի բանի համար, որ նա չէր արել: Արմենը վնասել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդ առնվազն պետք է ուղեղի հետ խնդիրներ ունենա, որպեսզի այսպիսի բան անի. Արա Պողոսյան

18/05/2026

Իսկ իրականում սա նման է «ամուսանական բաժանում» օպերացիային։ Նիկոլը սիրում է զոհի դերում իրենց ներկայացնել, թե ինչքա՜ն դժվար կյանք ունի,...

ԿարդալDetails
Նորություններ

Կոնկրետ այս կենդանին սպառնում է քաջարանցիներին և Քաջարանին. Մհեր Հակոբյան

18/05/2026

էդ որ ասում են, թե ադրբեջանցիների հետ խաղաղ ապրել ենք և կապրենք... ...Էդ որ գալու են, սրա պես չէ, սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում. Վլադիմիր Մարտիրոսյան

18/05/2026

Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին:...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական