Աստանայի Կոնգրես կենտրոնում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը:
ԱՊՀ անդամ երկրների ղեկավարները նախ կշփվեն նեղ կազմով, ապա նրանց կմիանան պատվիրակությունների ներկայացուցիչները:
Նիստի օրակարգում են հումանիտար համագործակցության, անվտանգության ապահովման և այլ հարցեր: Նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով նիստ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Գագաթաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականությունում, տնտեսությունում, հումանիտար ոլորտում, անվտանգության հարցեր, առեւտրաներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ շրջանակում. հաղորդում է ՏԱՍՍ-ը։