ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին»։