Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը՝ այդպիսով խաթարելով դաշինքի միասնությունը: Այդ մասին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Պոմպեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում նշել է, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս ՆԱՏՕ-ի սկզբունքներին և գործունեությանը՝ այդպիսով պառակտելով դաշինքի միասնությունը: Մասնավորապես, Պոմպեոն մատնանշել է Թուրքիայի սադրանքներն Արևելյան Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում: