«Հայաստանը սկսած 2020 թվականի պատերազմից հետո, երբ ՀԱՊԿ-ում ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, չի մասնակցում նիստերի, բայց 2021 թվականի մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին եւ այդ պահից սկսած մինչեւ անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մենք օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, այդտեղից սկսած մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչեւ այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը եւ սա է նաեւ պատճառը, որ չենք մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին»,- Հ1-ի տաղավարում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին։








