ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ, որի ժամանակ տեղի է ունենալու Թուրքիայի դեմ հնարավոր պատժամիջոցների քննարկումը, «Reuters» գործակալությունը հրապարակել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների համար պատրաստված նախագծի տեքստը։ Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել թուրք պաշտոնյաների և թուրքական ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են ԵՄ-ի՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում հորատման աշխատանքների կազմակերպմանը: Տեքստի նախագծում նշվում է, որ 2019-ից ի վեր այս ոլորտում գործող պատժամիջոցներին ԵՄ-ի կողմի ավելացվելու են լրացուցիչ ցանկ, իսկ անհրաժեշտության դեպքում այդ ցանկն ընդլայնվելու է: «Թուրքիայի հետ հարաբերություններում բարելավում չի նկատվում, ուստի 2021թ. մարտին կայանալիք գագաթնաժողովում նոր քայլեր են ձեռնարկվելու», – նշված է տեքստում: