Հայաստանում մարդիկ փորձում են փախչել իրականությունից. 2021 թվականի համեմատ՝ իշխանությամն անկման դինամիկան պահպանվում է։ 2018 թվականի համեմատ՝ համակիրների թիվը պայմանական 80 տոկոսից հասել է 15-17 տոկոսի, բայց իշխանություններից հիասթափված այդ 50 տոկոսից ավելին ուրիշների մոտ ևս չի գնում. այն դառնում է ապատիայի ընտրազանգված, այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ բանախոսի՝ այդ մարդիկ կարծես կոդավորում են իրենց, համոզում, որ քաղաքականությամբ չեն զբաղվում.նրանց հետաքրքրում են միայն առօրյան, աշխատող սրճարանները և հարսանիքներ գնալը։
«Հանրությունը տարբեր սեգմենտներ են՝ պայմանական լաոյից սկսած, որին մի պահ զարթնացնում էին, վերջացրած այլ ուրիշ սեգմենտներով, որոնց հետաքրքրում են շատ ուրիշ բաներ։ Մեկի համար վտանգի կոդը գազամատակարարման դադարեցումն է։ Ցուրտ ու մութ տարիներին ապրած մարդկանց համար դա իսկակակն աղետ է, որն էլ կարող է փողոց դուրս գոլու մեսիջ լինել։
Երիտասարդների համար սթրես և աղետ կարող է դառնալ ինտերնետ չունենալը։ Ապատիայի պատը ծակող տարբերև մեսիջներ կան։ Իմ կարծիքով՝ այն ուժերը, որոնք հակադիր են այսօրվա իշխանություններին, խնդրով պատշաճ չեն զբաղվում, մինչդեռ որոշակի պահի փողոց դուրս եկած սեգմենտն էլ գոնե այդ պահի համար կրիտիկական զանգված էր։ Քաղաքական կամքի պարագայում երևի թե կարելի էր ինչ-որ հարց լուծել։
Փաստը մնում է փաստ, որ իշխանությունն ունի 15-17 տոկոս, ընդդիմադիր տարբեր սեգմենտները, միասին վերցրած,ավելի շատ։ Մնացած մոտավոր 70 տոկոսը հաստատ իշխանական չէ։ Կարծում եմ՝ ընդդիմությունն այդ 70 տոկոսի մեջ գոնե կեսն ունի։ Կարծում եմ՝ այդ ապատիա կոչեցյալին պետք է տալ այլընտրանք. այսօր դա խաղաղության կոնցեպտն է»,- ասաց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը՝ Վիգեն Հակոբյանը նկատեց՝ իր իսկ անվտանգությունից ելնելով՝ ամենահստակ դիրքորոշումն այս պահին ունի Իրանը, որը պատրաստ է մինչև վերջ պաշտպանել Հայաստանի հետ իր սահմանը։
Մյուս ուղղությունը, որին պետք է զարկ տալ, ըստ բանախոսի՝ Հնդկաստանն է։
«Հայաստանն այժմ 1990 թվականից ի վեր՝ սուվերենության ամենացածր աստիճանի վրա է, որովհետև արտաքին կառավարվող երկիր է դարձել։ Ընդ որում՝ մենք ունենք կառավարման մի քանի կենտրոն, հետաքրքրություններն այնքան շատ տեղերից են, որ պետք է ամենաբարձրակարգ քաղաքական ճկունություն ունենաս։ Իսկ Հայաստանում այդ թիմը չէ»,- նկատեց բանախոսը։
Վիգեն Հակոբյանը միաժամանակ նկատեց՝ երբ ինքն ասում է խաղաղության նոր կոնցեպտ, նկատի ունի, որ այն պետք է հիմնված լինի անվտանգային նոր ճարտարապետության վրա։
«Բայց հասարակության մի ստվար զանգված այս պահին ռեալ ոչինչ չի տեսնում, միայն տեսնում է ժխտում։
Իսկ ի՞նչ ռեսուրս ունի իշխանությունը. ինչպես Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, չունի էլեկտորալ ռեսուրս։ 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում մարդկանց փողոց հանել։ Եթե նման հնարավորություն ունենար, կհաներ։ Վարչական ռեսուրսով փորձեցին, բայց շատ քիչ մարդ դուրս եկավ։
Այդ դեպքում նրան մնում են ուժային և կուսակցական ռեսուրսները։ Դեպի ուժային ռեսուրսներ փող է, որ գնում է՝ նրանց պահելու։ Մյուս կողմից Փաշինյանը զբաղված է մարզեր գնալով և քաղաքական իր թիմն ամրապնդելով։ Իհարկե, այստեղ կարող ենք մտածել, որ նա արտահերթ ընտրությունների սցենար է դիտարկում»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։