Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քանի կան այս իշխանությունները, Ադրբեջանը մի գործիքակազմով ստիպելու է, մյուսով՝ ստանալու. պատերազմով վախեցնելու է, պայմանավորվածություններով՝ ստանա. Գառնիկ Դանիելյան

27/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է ԱԺ«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ ունենք 44-օրյա պատերազմից 4 տարի անց, ի՞նչ դասեր ենք քաղել կամ առհասարակ քաղե՞լ ենք։

-Հավաքական առումով կարող եմ ասել՝ ո՛չ, դասեր չենք քաղել։ Իհարկե, կան մարդիկ, որոնք լիովին գիտակցում են՝ գոյաբանական վտանգի առջև ենք, որ ունենք բազմաթիվ պրոբլեմներ, որ այս՝ թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող իշխանություններն օր առաջ պետք է հեռանան։ Այդ մարդկանց պետք չէ պահի լրջությունը բացատրել, ասել, թե ինչ է մեր երկրում կատարվում։ Բայց մեր հասարակության մի ստվար մասը խնդիրներից խուսափելու համար չի ուզում որևէ բացասական բան լսել։ Երբ խնդիրների մասին ես խոսում, այդ մարդիկ առհասարակ չեն ուզում խորանալ, հասկանալ և պահի լրջությունը գիտակցել։

Երբ գիտակցման պահը գա, երբ մարդիկ հասկանան, որ իրավիճակն իսկապես շատ լուրջ է, հավատացեք՝ մեծ խնդիր լուծած կլինենք։

-Դուք՝ որպես ընդդիմություն, ի՞նչ եք արել այս չորս տարվա ընթացքում, որպեսզի հասարակությունն սթափվի հետպատերազմյան թբիրից, որպեսզի Արցախը հանձնած, թշնամուն մեր հայրենիքից մաս-մաս հողեր  նվիրաբերած իշխանություններն ի վերջո հեռանան։

-Մենք այս ընթացքում մի քանի շարժում ենք սկսել, որպեսզի մարդկանց ոտքի հանենք, բացատրենք՝ ինչ է կատարվում։ Հանրության զգալի հատվածի մեջ նկատվող պասիվությունն ի վերջո բերելու է նրան, որ մենք նորանոր զիջումների և կորուստների առջև ենք կանգնելու։

Ցավոք, այդ բոլոր շարժումները՝ բազմաթիվ դրական գծերով, իրենց հնչեղությամբ, ազգի դիմադրությունը ցույց տալու  առումով շատ կարևոր են եղել, բայց մեր առջև դրված գլխավոր խնդիրը չենք լուծել, քանի որ այդ իշխանությունները մինչև հիմա կան։ Դրանից բացի՝ մեր ամենօրյա աշխատանքի առանցքը մեր հանրությանը պահի լրջությունը բացատրելն է։

Իշխանություն իր հերթին ֆեյք էջերով , կեղծ քարոզչությամբ ամեն ինչի անում է, որպեսզի կարողանա ժողովրդին թմբիրի մեջ պահել։ Նա ձեռքի տակ եղած գործիքակազմով փորձում է բթացնել մարդկանց գիտակցությունը, որպեսզի ամեն մի արհավիրքից, ամեն մի հայրենահանձնումից հետո մեղավորներ կարգի, և ինքը ոչ մի կապ չունենա ստեղծված օրհասական վիճակի հետ։

Ասվածի թարմ օրինակը տավուշյան իրադարձություններն են։ Հերթական հայրենահանձնումը տեղի ունեցավ, որը, սակայն, իշխանությունները որակեցին որպես սահմանագծում և սահմանազատում։

-Պարո՛ն Դանիելյան, ի վերջո ինչպե՞ս է ստացվում, որ 2018 թվականից մշտապես ձախողող, պատերազմը տանուլ տված և Արցախը թշնամուն հանձնած իշխանությունները շարունակում են պաշտոնավարել։

-Նախ, այս իշխանություններն ամեն հարցով ձախողել են, բայց մի հարցով հաջողել են. դա տեղեկատվական դաշտն է, ունեն իրենց ֆեյք էջերը, համացանցային ռեսուրսները, որոնք ակտիվ օգտագործում են ճիշտ այն պահին, երբ դրա կարիքն զգացվում է։ Իրենք ունեն մշակված ծրագիր. իրենց ոչ այդքան հետաքրքիր է ՀՀ այս կամ այն տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը, որքան տեղեկատվական դաշտում իրենց դոմինանտ լինելը։ Պետք  է խոստովանեմ, որ այդ դաշտում իշխանությունները կարողանում են մինչև հիմա առավելություն ունենալ։

Մեր խնդիրը մեկն է. որպեսզի կարողանանք ինֆորմացիան ճիշտ հասցնել մեր հասարակությանը, չթողնել, որ հասարակությունը տրվի մանիպուլյացիաների, իրականում գիտակցի, թե ով է այս ամենի հեղինակը։ Դրա հետ մեկտեղ՝ շատ կարևոր է, որպեսզի կարողանանք այնպես անել, որ միջազգային հանրությունը, արևմտյան կառույցներն այս իշխանությունների քաղաքական կյանքի երաշխավորները չլինեն։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը և իշխող խունտան, ինչ էլ որ անելու լինեն, ինչ օրենք էլ խախտեն, բռնաճնշումներ, ծեծուջարդ կիրառեն, բռնանան ազատ խոսքի վրա, բանտերում քաղբանտարկյալներ պահվեն, նույն միջազգային հանրությունն այս ամենի վրա աչք է փակում։  Ստացվում է, որ ամեն մեկն իր ծրագիրն այս իշխանությունների միջոցով կարողանում է առաջ տանել։

Այս առումով լավ օրինակ է Վրաստանը, որն այժմ վարում է մեզ համար շատ կիրառելի մոդելի քաղաքականություն. Իրենք ասում են, որ ունեն իրենց ազգային արժեքները, ազգային արժանապատվությունը, և կարծում եմ՝ մենք ևս այդ ուղով պետք է առաջ շարժվենք, ոչ թե այն տրամաբանությամբ, որ՝ «Թողեք մենք այս աթոռին բազմենք, ձեր աչքերը փակեք մեր հանցանքների վրա, և ինչ դնեք մեր առջև՝ կիրականացնենք»։ Սա  է այս իշխանությունների վարած քաղաքականությունը։

-Պարո՛ն Դանիելյան՝ վերջին շրջանում կրկին շատ է խոսվում խաղաղության պայմանագրի մասին. հակառակ նախկին շտապողականության՝ Ադրբեջանի նախագահն այլևս ուղիղ տեքստով հայտարարում է, որ չի պատրաստվում Հայաստանի հետ նման փաստաթուղթ ստորագրել։ Ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում այս հարցի առնչությամբ։

-Նիկոլ Փաշինյանի նպատակը մի սիրուն թուղթ ստանալն է, Ադրբեջանի նպատակը՝ Հայաստանի չգոյությունը։ Ալիևը հետևողականորեն գնում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի հետևից՝ նպատակ ունենալով քայլ առ քայլ հասնելու այդ նպատակին։

ՀՀ իշխանությունները ցանկանում են մինչև ընտրությունները (եթե հասնեն մինչև 2026 թվականի ընտրություններ), մի թուղթ ստանալ, որով կգնան ընտրությունների և հաջորդիվ կատարված բոլոր զիջումները կանեն բանավոր պայմանավորվածությամբ։ Մենք տարիներ շարունակ ականատես ենք, որ բացի գրավոր պայմանավորվածություններից՝ կան նաև խայտառակ բանավոր պայմանավորվածություններ, որոնց արդյունքում Ադրբեջանը դնում է վերաբնակեցման, փոխհատուցումների, ՀՀ Սահմանադրության փոփոխությանն, Անկախության հռչակագրի հարցերը։

Մյուս կողմից տեսնում ենք, որ սահմանագծման-սահմանազատման կանոնակարգն ական է՝ դրված մեր պետության տակ. Չկան քարտեզներ, և Ադրբեջանն իր ձեռքի տակ եղած բազմաթիվ կեղծ քարտեզներով ցանկացած պահի կարող է  հատվածական սահմանագծում-սահմանազատում անել, ինչպես արեց Կիրանցում։ Մենք պետք է գիտակցենք, որ Ալիևը, կեղծ քարտեզները թևի տակ դրած, գալու է՝ փորձելով Հայաստանը կտոր-կտոր մասնատել։ Իսկ որ ամենկարևորն է՝ դա այսպես կոչված «միջանցքի» հարցն է, որին այս իշխանությունները նույնպես իրենց համաձայնությունը տվել են. մեկ ասում են, որ «միջանցքը» պետք է հսկի միջազգային պահնորդական կազմակերպությունը, մեկ՝ ռուսները, մեկ էլ ասում են՝ տեսնենք, թե ինչ կասի ԱՄՆ-ը։

Այսպիսիով՝ կազմակերպված քաոս է ստեղծվում, որպեսզի, ինչպես ասում են, շունը տիրոջը չճանաչի, և այդ քաոսի մեջ Փաշինյնաի իշխանությունը շանս ունենա հնարավորինս երկար գոյատևելու։

Ադրբեջանն իր հերթին առավելապաշտական նկրտումներով է առաջնորդվում և պահանջում է անհնարանը՝ ստանալու առավելագույնը։ Ի տարբերություն Ադրբեջանի՝ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարում է, որ Հայաստանն Ադրբեջանից պահանջներ չունի, բայց եթե հայկական կողմը պահանջներ չի դնում, ապա դնում է Ադրբեջանը։

Մենք էլ ասում ենք, որ 2020 թվականից ի վեր՝ Փաշինյանը միայն զիջել է՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Ես ցավով եմ ասում, բայց վաղը կարող է արթնանք և տեսնենք, որ ադրբեջանական կողմին հերթակն զիջումներ են արվել։

-Պարո՛ն Դանիելյան, մոտալուտ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ եք։ Փորձագիտական շրջանակները և հենց ՀՀ իշխանություններն էլ չեն բացառում, որ COP29-ից հետո հնարավոր է նոր էսկալացիա։

-Քանի կան այս իշխանությունները, Ադրբեջանը մի գործիքակազմով ստիպելու է, մյուսով՝ ստանալու՝ պատերազմով վախեցնելու է, պայմանավորվածություններով՝ ստանա։ Քանի դեռ ՀՀ իշխանությունները սրանք են, Հայաստանի Հանրապետությանը որևէ լավ բան չի սպասվում։ Պաշտպանված Տավուշի առաջնագիծը հիմա կազմաքանդված է։ Երբ մենք այս տգետներին ասում էինք, որ ո՛չ փշալարերը, ո՛չ 20 մետրանոց պատը չեն կարողանալու պաշտպանեն տավուշցուն, մեզ ոչ ոք չէր լսում։ Տավուշցին ուներ պաշտպանական գիծ, որն Ալիևն ու Փաշինյանը, ձեռք ձեռքի տված, քանդեցին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկրի տնտեսության, այլև նրա անվտանգության վրա. փորձագետ

Հաջորդ գրառումը

Ի դեպ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հրավիրված չի եղել Եռաբլուր` պաշտոնական այցի ժամանակ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Լիդյայի տեսակցությունները սահմանափակելը նշանակում է նպատակային մեկուսացում՝ նրան արտաքին աշխարհից կտրելու, ճնշելու համար. Թաթոյան

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը պատրաստ է գնալ միայն Բաքվից «կանաչ լույս» ստանալու դեպքում. վերլուծություն

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ի դեպ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր հրավիրված չի եղել Եռաբլուր` պաշտոնական այցի ժամանակ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական