ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի՝ դեմ առ դեմ հանդիպումը Սոչիում կայացել է։ Այն տևել է մեկ ժամից քիչ ավելի. հայտնում է РИА Новости-ն։
Հանդիպման սկզբում Պուտինը հույս է հայտնել, որ արցախյան խնդրի կարգավորման հարցում առաջխաղացում կլինի։ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի։
Նշենք, որ Փաշինյան-Պուտին հանդիպմանը կհաջորդեն Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները։