Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանն այսուհետ որդեգրելու է հասարակությանը պատերազմով և «ցլերով» ահաբեկելու մոտեցում, բայց ազգովի պետք է գնալ ՔՊ-ի հետևից. քաղաքագետ

07/02/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի մեջ ազգային-պետական առանցքը միշտ է նկատելի եղել։ Միաժամանակ, նրա մեջ առկա է նաև տարակարծությունների նկատմամբ հարգանք, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցից հետո Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հրապարակային անդրադարձին։

Ալեքսանդր Քանանյանի խոսքով՝ Գարեգին Խումարյանը և նրա եղբայրը մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին, մշտապես ընդգծված կերպով կարևորել են ՀՀ անվտանգությունը և ապագան։

«Մյուս կողմից, ի դեմս ՔՊ-ի՝ մենք գործ ունենք բարոյազրկված, սկզբունքորեն անգաղափար, անբարո անձնավորությունների կույտի հետ, որն իշխանությունը պահպանելու համար որդեգրել է պետությունը քայքայելու և կազմաքանդելու, ազգային հիմնարար բոլոր արժեքները բացարձակ այլանդակությամբ ոտնահարելու կեցվածք։ Հետևաբար, նրանք ինչ արձագանք էլ տան, պետք է մտածենք ոչ թե վաղուց դատապարտված ՔՊ-ի մասին, այլ անտարբեր, բարոյալքված և ընկճված վիճակից ազգի արթնացման մասին»,- ասաց քաղաքագետը։

Ալեքսանդր Քանանյանը համոզմունք հայտնեց՝ իշխանափոխության համար գերհրատապ քայլեր պետք է կատարվեն։

«Ես հասկանում եմ, որ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ընտրազանգվածին ահաբեկում էր նախկիններով, ապա այսօր նախկինների խաղաքարտն առանձնապես զորեղ չէ, և նա հասարակությանը շանտաժելու է նոր պատերազմով՝ ասելով «Եթե դուք չքվեարկեք նոր Սահմանադրության օգտին կամ հերթական ու արտահերթ ընտրություններում ՔՊ-ին ձայն չտաք, դրանով կդառնաք պատերամի պատճառ»։

Հետո անխուսափելի պատերազմում անպայման խոշոր, այդ թվում՝ տարածքային կորուստներից հետո Փաշինյանը կհայտարարի, որ այդ ամենի մասին զգուշացրել էր։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այսուհետ որդեգրելու է հասարակությանը պատերազմով և «ցլերով» ահաբեկելու մոտեցում, բայց Գարեգին Խումարյանն իր հոդվածում շատ ճիշտ էր նկատել, որ անգամ եթե հանվենք, միևնույն է՝ մեր հետևից գալու են»,- նկատեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը շեշտեց՝ ինքը, սակայն, կնախընտրեր, որ ազգովի գնայինք ՔՊ-ի հետևից, այլ ոչ թե արտաքին թշնամիները՝ մեր պետության՝ վերջնականապես խորտակելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը նախօրեին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարին տված հարցազրույցին։ Նա ներողություն էր խնդրել ունկնդիրներից։

«Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Ներողություն եմ խնդրում Հանրային ռադիոյի այն ունկնդիրներից, ում սպասելիքները չարդարացրինք։ Վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել։

Հիմա բուն տեղի ունեցածի մասին։

Հունվարի 31-ին այս տաղավարում ծավալված ու մեր ռադիոլսողներից շատերի մոտ հարցեր առաջացրած խոսույթը քաղաքական չէր։ Այն «խորհուրդ խորին»-ի շուրջ էր՝ մեր երկրի գոյաբանական իմաստների ու մեր ինքնության շուրջ։ 

Այն ծավալվել է իմ ղեկավարած լրատվամիջոցում, և որպես տան տեր պիտի մի երկու բառ էլ ես ասեմ։

Անցած շաբաթ այս տաղավարում մեզ առաջարկվել է դադարել լինել այն, ինչ ենք։ Մեզ ասվել է՝ թուրքերն ուժեղ են, հայերը՝ թույլ։ Թուրքերը կոտորում են հայերին։ Այս սիլլոգիզմը պիտի որ ավարտվեր «եկեք ուժեղանանք» դեդուկտիվ եզրահանգմամբ, բայց փոխարենը հնչեց «եկեք դադարենք հայ լինել»-ը»-գրել էր Խումարյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում իր հերթին հակադարձել էր, որ Հանրային ռադիոյի տան տերը հանրությունն է, ռադիոյի տնօրենն ընդամենը ռադիոյի տնօրենն է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկ Մարությանը լինելու է վարչապետի թեկնածու

Հաջորդ գրառումը

Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա կամ Հայաստանում, կամ Ադրբեջանում. Միրզոյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բրիտանիայի միապետի այցը Վատիկան ու Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավը. վերլուծություն

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական