Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայցելի Մոսկվա և երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Փաշինյանը կնախագահի Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, որը կկայանա նույն օրը։