Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը խնդիր ունի մոբիլ պահել իր ընտրազանգվածը. նրա և նրա քաղաքական թիմի վարկանիշը շատ ցածր է. Հակոբ Բադալյան

24/06/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

-Պարո՛ն Բադալյան,  երեկ ՔՊ քաղաքական ժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը ընկալվում է ժողովրդի կողմից: Կիսո՞ւմ եք գործադիրի ղեկավարի համոզմունքը, որ շարժումը տապալվել է։

-Շարժման տապալման մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի համար ունի սեփական կուսակիցների և ընտրազանգվածի հետ հաղորդակցվելու նշանակություն, որովհետև գործընթացների տեսանկյունից  դրանք ամենևին դադարեցված կամ կասեցված չեն, այլ թերևս պայմանավորված են լինե,լու Հայաստանի շուրջ արտաքին զարգացումներով, և այդ դինամիկան պայմանավորված է լինելու արտաքին միջավայրից եկող մարտահրավերներով։

Եթե խոսենք կոնկրետ շարժման մասին, ապա, ըստ իս, Բագրատ սրբազանի գործունեությունը միտված էր հենց նրան, որպեսզի չլինի տապալում, այսինքն՝ շարժումն ինքնին կախվածության մեջ չլինի իշխանափոխության ակտից, այսինքն՝ եթե իշխանափոխություն չկա, ուրեմն կա տապալում։ Իմ գնահատմամբ՝ Բագրատ սրբազանը փորձում էր լուծել հենց այդ բարդ խնդիրը, այն է՝ շարժումը չկախել այդ մտքից և ձևավորել ինստիտուցիոնալ և ավելի ընդգրկուն և ներառական միջավայր։ Որքանով դա կստացվի՝ արդեն այլ հարց է, բայց ես տեսնում եմ, որ Սրբազանը փորձում է հենց դա անել։ Ըստ իս՝ շարժման՝ տապալվել-չտապալվելու մասին գնահատականները պարզապես իրավիճակը դեպի ծայրահեղություններ տանելու տակտիկական մղում են։

Փաշինյանի այն հայտարարությունը, որ իրական Հայաստանը ընկալվում է ժողովրդի կողմից, ելնում է նրա տակտիկական խնդիրներից։ Նա հարաբերվում է իր կուսակիցների և ընտրազանգվածի հետ։ Փաշինյանը խնդիր ունի մոբիլ պահել այդ ընտրազանգվածը և միևնույն ժամանակ ստեղծել մի իրավիճակ, որ ինքը խոսում է ավելի կոնկրետ բաների մասին, այն դեպքում, երբ իր հակառակորդներն այդքան էլ կոնկրետ բաներից չեն խոսում և ինչ-որ վերացական օրակարգ են արծարծում։

Հիմա, իրական Հայաստանն ընկալվո՞ւմ է, թե չի ընկալվում, դրա ցուցիչը Փաշինյանի և նրա քաղաքական թիմի վարկանիշն է, որը շատ ցածր է։ Այդ վարկանիշը ցույց է տալիս, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, այն շեշտադրումները, որ նա իրական Հայաստան ասվածով բերել է, ամենևին հասարակական մեծ ընկալում չունեն։

-Պարո՛ն Բադալյան, ի՞նչ պետք է լինի, որ երկրի առաջին դեմքը կարողանա վստահաբար պնդել՝ շարժումը տապալվել է։ Ե՞րբ կարող է շարժումն իսկապես տապալվել։

-Երբ այն դադարի գոյություն ունենալ, երբ Բագրատ սրբազանն ասի, որ ինքն այլևս չի զբաղվում նրանով, ինչով զբաղվում է՝ Տավուշի իրադարձություններից սկսած, այսինքն՝ երբ շարժումը, որպես այդպիսին, այլևս դադարի հանրությանը հետաքրքրել և դուրս գա քաղաքական օրակարգից։

Մենք տեսնում ենք, որ այսօր հասարակական-քաղաքական պրոցեսի մի կողմում կա իշխանություն, մյուս կողմում կա այս շարժումը, և իհարկե տարբեր դերակատարներ արդեն փորձում են դիրքավորվել երկու բռևեռներին հարակից տիրույթներում։ Եվ, ինչպես նշեցի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իր տակտիկական խնդիրներից է բխում, և հակառակը՝ մենք կարող ենք անել հետևյալ եզրահանգում. եթե Փաշինյանը նման հայտարարություններ է անում, ապա դա կարող է ինքնին մարտահրավերի և խթանի վերածվել նրա մրցակից շարժման համար։ Եվ այս տեսանկյունից, եթե շարժումը դիրքավորվում է այն տրամաբանության մեջ, որում գոյություն ունի մինչև այժմ, այս պարագայում իշխանության այս հայտարարությունները, մեծ հաշվով, խթանիչ իրողություններ են։

Մի կողմից շատ օրինաչափ է, երբ իշխանությունն իրեն դրսևորում է նման վարքագծով (ես չեմ էլ պատկերացնում, որ Նիկոլ Փաշինյանն այլ կերպ պետք է դիրքավորվեր), և կարծում եմ՝ այս ամենը շատ օրինաչափ է։ Պատասխանը պետք է լինի շարժման առաջնորդող գործիչներից՝ ինչպես կկարողանան իրենք շարունակել իրենց խնդիրների լուծումը։

–Պարո՛ն Բադալյան, հայտնի է, որ արձակուրդային սեզոնն ամենալավ շրջանը չէ հանրահավաքների, քաղաքական պրոցեսները թեժ պահելու համար։ Ի՞նչ պետք է անի շարժումը, որպեսզի իր համակիրների շրջանում հետաքրքրությունը չմարի։

-Շարժումն, իհարկե, անելիքներ ունի. ոչինչ ինքն իրեն չի ստացվելու և չի պահպանվելու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե շարժումն ինչպես կարձագանքի դեպի իրեն եկող մարտահրավերներին։ Պետք է ճկունություն, պետք է անընդհատ դինամիկայի հետ համահունչ բովանդակություն, ընդ որում՝ ոչ միայն ներհայաստանյան դինամիկայի հետ, այլ նաև Հայաստանի շուրջ արտաքին զարգացումների հետ, որովհետև հասկանում ենք, որ դրանք այսօր Հայաստանի վրա շատ ավելի մեծ ազդեցություն  ունեն, քան Հայաստանը հակազդեցություն ունի այդ մարտահրավերների վրա։
Թե ինչ աշխատանք պետք է մշակվի, դժվար է ասել՝ լինելով այդ ամենից դուրս։ Իհարկե, մենք լսեցինք, որ Բագրատ սրբազանը հայտարարեց մարզային այցելություններ սկսելու մասին։ Սա էլ աշխատանքի մի մասն է. պետք է աշխատել հասարակության հետ։ Միայն իշխանության վատը լինելու, սուտ խոսելու մասին բարձրաձայնելը, Հայաստանը հանձնելու մասին հայտարարություններ անելը բավական չէ։ Միայն էմոցիոնալ հայտարարությունների վրա կառուցված հռետորաբանությամբ հնարավոր չէ հասարակական մեծ մոբիլիզացիա ապահովել․ հասարակական մոբիլիզացիա ապահովելու համար պետք է շատ ավելի քաղաքական բովանդակություն, որպեսզի հանրության համար հասկանալի լինի ոչ միայն այն, ինչ այսօր է կատարվում, այլ նաև այն, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր կամ վաղը քաղաքակն իրավիճակը փոխվի։ Այս ուղղությամբ կատարելիք շատ աշխատանք կա։

Բայց շատ կարևոր է, որ  մեթոդաբանությունն ուղեկցվի բովանդակությամբ։ Ճիշտ մեթոդաբանություն է գնալ, խոսել հասարակության հետ, այլ միայն չհավաքվել Երևանում և հասարակությանը կոչ անել գալ, հանրահավաքին բազմամարդություն ապահովվել։ Շատ կարևոր է, թե գնալը ինչ բովանդակություն է ենթադրում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանությունները ժողովրդավարության քողի տակ թիրախավորում են արցախցիներին. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Արհեստագիտութիւնը Ընդդէմ Բնութեան.  Ներդաշնակ Գոյակցութեան Հրամայականը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը ձերբակալվել է, Արագածոտնի թեմի առաջնորդի տունը խուզարկել են, նրան տարել են ՔԿ

15/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
Հաջորդ գրառումը

Արհեստագիտութիւնը Ընդդէմ Բնութեան.  Ներդաշնակ Գոյակցութեան Հրամայականը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս է՝ նախապես գծած ծրագրով. Արման Թաթոյան

15/10/2025

Հայոց Եկեղեցու վեց քահանայի և Արագածոտնի թեմի առաջնորդի ձերբակալությունը, նրանց նկատմամբ հետապնդումը Եկեղեցու նկատմամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքական արշավի մաս...

ԿարդալDetails

Ում հաղորդման հիման վրա են ձերբակալել 5 հոգևորականների

15/10/2025

ԱԱԾ֊ի աշխատակիցները ՀԱԵ֊ի Արագածոտնի առաջնորդարանում են (տեսանյութ)

15/10/2025

Սևանի տարածքում կուտակվել է 4-րդ դասի վտանգավորության մեծաքանակ կենցաղային աղբ

15/10/2025

Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել` Փաշինյանի և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար. ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական