Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ԽԾԲ սկզբունքով առաջնորդվում է շատ վաղուց. ՔՊ-ական պատգամավորներն իրենց բարեկամներին տարբեր պաշտոնների են խցկում. Համբարյան

08/01/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը պաշտոնների նշանակման գործում ԽԾԲ սկզբունքով առաջնորդվում է շատ վաղուց. չմոռանանք, որ նրա դասընկերը ՆԳ նախարար է, քավորը՝ Տավուշի մարզպետ, քավորի եղբայրը՝ պատգամավոր։ Փաշինյանի աներձագը ևս պատգամավոր է։ Նույն պատկերն է նաև ՏԻՄ-երում. Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել նույն Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, որն ընդամենը 26 տարեկան է և որևիցե փորձ չունենալով՝ նշանակվել է ՀՀ ամենահոգսաշատ և մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի տեղակալ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար նշանակել իր համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանին։

Նիկոլ Փաշինյանը պաշտոնների նշանակման գործում ԽԾԲ սկզբունքով առաջնորդվում է շատ վաղուց. չմոռանանք, որ նրա դասընկերը ՆԳ նախարար է, քավորը՝ Տավուշի մարզպետ, քավորի եղբայրը՝ պատգամավոր։ Փաշինյանի աներձագը ևս պատգամավոր է։ Նույն պատկերն է նաև ՏԻՄ-երում. Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել նույն Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, որն ընդամենը 26 տարեկան է և որևիցե փորձ չունենալով՝ նշանակվել է ՀՀ ամենահոգսաշատ և մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարի տեղակալ։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմանը՝ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար նշանակել իր համակուրսեցի Ալեքսանդր Մանուչարյանին։

«ԱԺ պատգամավորներն իրենց բարեկամներին Երևանում և ՏԻՄ-երում տարբեր պաշտոնների են խցկում։ Նրանց 90 տոկոսը գոյություն չունեցող համալսարաններ են ավարտել։ Հիշում եք, որ Արագածոտնի մարզպետ նշանակվել էր մեկը, ով կեղծել էր դիպլոմը (նկատի ունի Ռազմիկ Պետրոսյանին՝ խմբ.)։

Պաշտոնյան, իհարկե, կարող է իշխանության ներկայացուցչի խնամի-ծանոթ-բարեկամ լինել, բայց գոնե պետք է համապատասխան կրթություն և հմտություններ ունենա։

Ասենք՝ ՀՀ առողջապահության նախարարը մասնագիտությամբ իրավաբան է։ Նա չի հասկանում առողջապահությունից, չի տարբերում նարկոզի տեսակները։ Նույնը նաև ռազմական ոլորտում է՝ կոնկրետ այս դեպքում«Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատարի նշանակման պարագայում։ Ինչպե՞ս կարող է զինվորական բարձրագույն կրթություն չունեցող, զինվորականության հետ չառնչված պատմության ուսուցիչը դառնալ այս կրթօջախի տնօրենի պաշտոնակատար»,- հարց հնչեցրեց մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանի խոսքով՝ ինքը՝ Սուրեն Պապիկյանն առաջնահերթ իրավունք չուներ ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։
«Մարդ, որը ծառայության ընթացքում խուլիգանություն է արել, դանակահարել է իր անմիջական ղեկավարին, բանտ է նստել, պատիժ է կրել և դրանից հետո զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը։

Նիկոլ Փաշինյանն այս ամենը պատահական չի արել. նա սրանով վարկաբեկում է բանակը։ Իշխանության գալուց հետո նա քանդում է երեք ոլորտ՝ բանակ, եկեղեցի և ընտանեկան արժեքներ։ Բանակի կազմաքանդման քայլերից մեկը նաև համապատասխան հմտություններ չունեցող, ոլորտի վերաբերյալ ընդամենը դիլետանտական մոտեցումներ ունեցող մարդկանց պաշտոնների նշանակելն է։

Հիշում եմ մի շատ հետաքրքիր պատմություն. երբ Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ի և Հարավսլավիայի միջև հարաբերությունները կարգավորվեցին, ԽՍՀՄ-ն այդ երկրի նախագահ Իոսիպ Բրոզ Տիտոյին տեղեկացրեց, որ նրա կառավարության ղեկավարն ամերիկյան գործակալ է։ Երբ Բրոզ Տիտոն ատրճանակը դրեց վերջինիս ճակատին՝ պահանջելով ասել, թե ինչ տեղեկություններ է հայտնել թշնամի ամերիկացիներին, ֆենոմենալ պատասխան ստացավ՝ «Ես ոչ մի տեղեկություն չեմ հայտնել, ընդամենը կատարել եմ ամերիկացիների պահանջը՝ բոլոր ոլորտների պատասխանատուներ նշանակել եմ ոչ կոմպետենտ և դիլետանտ մարդկանց»։

Ստացվում է, որ ինչպես ԱՄՆ-ն այն ժամանակ փորձում էր քանդել Հարավսլավիան, այդպես էլ Նիկոլ Փաշինյանի պատվիրատուները և քաղաքական հայրերը փորձում են Հայաստանի Հանրապետությունը քանդել ներսից։ Ես բացարձակ չեմ զարմանա, եթե Շիրակի մարզպետ նշանակվի ախուրյանցի Անոն՝ ՔՊ-ի համար արժանի կադր»,- ամփոփեց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տնօրենի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Մանուչարյանը մինչ այս աշխատել է Չարենցավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։

Factor.am-ին հայտնի է դարձել, որ տնօրենի պաշտոնակատարի համար քննարկվել է նաև վարժարանի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանի թեկնածությունը, սակայն Սուրեն Պապիկյանը նախապատվությունը տվել է կուրսընկերոջը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամուլսարը կշահագործվի. Քերոբյան

Հաջորդ գրառումը

Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւմ մտքով կանցներ, որ 7 ընկերներից 3-ը տիրադավ կդառնան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մատուցվել է Պատարագ՝ Միքայել Սրբազանի մասնակցությամբ

01/02/2026
Հաջորդ գրառումը

Տաթևի վանքի վանահայր Հայր Միքայելի քարոզը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական