Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարօրինակ է, որ Արցախի ղեկավարությունը խնդրանքով դիմում է Հայաստանի Հանրապետությանը՝ քայլեր ձեռնարկելու ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու համար. վերլուծաբան

21/07/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։

-Պարո՛ն Դանիելյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Հայաստանին կոչ է արել դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և գլխավոր ասամբլեային՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահներրի առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար։ Որքա՞ն մեծ է հավանականությունը, որ ՀՀ իշխանությունները կգնան նման քայլի։

-Տարօրինակ է, որ մենք նման հարց ենք քննարկում։ Արցախի բնակչությունն Արցախում կարող է մնալ միայն ռուս խաղաղապահների առկայության պարագայում, և տարօրինակ է, որ Արցախի ղեկավարությունը խնդրանքով դիմում է Հայաստանի Հանրապետությանը՝ քայլեր ձեռնարկելու ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու համար։ Սա նշանակում է, որ նրանք անում են բոլոր քայլերը, որպեսզի արցախահայերը լքեն Արցախը, որովհետև այլ կերպ դա մեկնաբանել հնարավոր չէ։

Ամեն ինչ պարզից էլ պարզ է. եթե Արցախում ռուս խաղաղապահներ չլինեն, հայ ազգաբնակչություն այնտեղ չի մնալու։ Կրկնում եմ, տարօրինակ է, որ Արցախի իշխանությունները դիմում են ՀՀ իշխանություններին, իսկ վերջիններս որևէ կերպ չեն արձագանքում։ ՀՀ իշխանութունները մտածում են՝ դիմել, թե չդիմել։ Դատելով Հայաստանի Հանրապետության կողմից հնչած հայտարարություններից և կատարվող քայլերից՝ նրանց քաղաքականության հիմքում Արցախը հայերից դատարկելն է։ Ներկա գործընթացները դրա ցուցիչն են, և այդ մասին ուղղակիորեն խոսում են և՛ ՔՊ-ական որոշ պատգամավորներ, և՛ այսպես կոչված մի շարք փորձագետներ, որոնց մշտապես հրավիրում են Հանրային հեռուստաընկերություն։ Այդ մարդիկ արդեն բացեիբաց խոսում են Արցախի հայերին Հայաստան տեղափոխելու մասին և զուտ տեխնիկական հարցեր են քննարկում։ Սա այս կառավարության կուրսն է, որից մենք պետք է եզրահանգումներ կատարենք։

-Պարո՛ն Դանիելյան, ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի արձագանքը. որքա՞ն շահեկան է ՌԴ-ի համար իր խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելը։

-Նախ Ադրբեջանը և Թուրքիան արդեն բացահայտ հայտարարում են, որ իրենք դեմ են 2025 թվականից հետո Արցախում ռուս խաղաղապահների մնալուն։ Նրանք բերում են ՀՀ՝ այսպես կոչված վարչապետի խոսքերը, որը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Ըստ նրանց՝ այդտեղ որևէ վիճելի հարց չկա, և արցախահայությունն ուղղակի պետք է «ինտեգրվի»։

Երկրորդ, եթե խոսքը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասին է, ապա այնտեղ գոյություն ունեն Ռուսաստանի թշնամի Մեծ Բրիտանիան և հակամարտության մեջ գտնվող Միացյալ Նահանգները։ Բնականաբար, իրենք դեմ կքվեարկեն ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու նախագծին՝ լավագույն դեպքում առաջարկելով Արցախ այլ խաղաղապահներ ուղարկել։

Բնականաբար, Ռուսաստանի խնդիրն այն է, որ նա փորձի հենվել նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի վրա։ Քանի որ Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմի մեջ է, և Արևմուտքի հետ հակամարտությունը թեժ վիճակում է, կարծում եմ՝ այս պահին որևէ լուծում չի լինի։

Լուծումը կարող է լինել ռեգիոնալ տրամաբանության մեջ, այսինքն՝ Ռուսաստանի և Իրանի համագործակցության դեպքում հնարավոր կլինի ճնշումների ենթարկել Ադրբեջանին, որպեսզի վերջինս համաձայնի։ Սակայն հավանական է, որ այդ պրոցեսները գնան 2024 թվականի ավարտից։
Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգները հակամարտության մեջ են ՌԴ-ի հետ, և հակամարտության նպատակը Ռոսւսաստանին և Իրանին ակցանի մեջ վերցնելն է։ Ուկրաինական պատերազմը այդ տրամաբանության մեջ է, և նույն այդ քայելրը պետք է արվեն Հարավային Կովկասում։

-Պարո՛ն Դանիելյան, ի պատասխան ՀՀ իշխանությունների դիմումի՝ այլընտրանքային ի՞նչ լուծում կարող է առաջարկել ՄԱԿ-ը ռուս խաղաղապահների միջազգային մանդատի տրամադրման փոխարեն։

-ՄԱԿ-ը, որպես այդպիսին, հեղինակությունը կորցրած կազմակերպություն է, բայց բոլոր դեպքերում դա մի հարթակ է, որտեղ կարելի է նման դիմումի  ժամանակ ելույթներ ունենալ, ներկայացնել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Քանի որ Արևմուտքը հանդես է գալիս մարդու իրավունքների գաղափարախոսության դիրքերից, ապա մենք հասկանում ենք, որ դա զուտ քաղաքականություն է, այլ ոչ՝ բովանդակություն։ Հասկանալի է, որ ՄԱԿ-ը պետք է այլընտրանքային տարբերակներ առաջարկի, բայց խնդիրն իրենց առաջարկած տարբերակները չեն. խնդիրը այս վիճակն այդ ամբիոնում քննարկման առարկա դարձնելն է։ Այս պահին զուտ գործընթացն է կարևոր, ոչ թե ինչ-որ որոշում։

-Ի՞նչ պատասխան քայլ կարելի է սպասել Ադրբեջանից, եթե ՄԱԿ-ը ռուս խաղաղապահներին օժտի միջազգային մանդատով կամ Արցախում Իրան-Ռուսաստան համագործակցությունը ստացվի։

-Ադրբեջանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի խաղաղապահներն Արցախից դուրս գան, որովհետև իր տարածքում գտնվում են այլ երկրի զինվորներ։ Դա սահմանափակում է Ադրբեջանի անկախությունը և սուվերենությունը։ Թե ինչ կանի Ադրբեջանը, մեկ հարց է, այլ հարց է այն, թե կստեղծվի՞ իրավիճակ, որ Ադրբեջանն ի վիճակի կլինի խոչընդոտել հետագա գործընթացներին։ Խնդիրը սրա մեջ է։ Եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը խափանվի, դա նշանակում է, որ խափանվում է նաև թյուրքական աշխարհի գաղափարը, և Ադրբեջան-Թուրքիա կապը չի աշխատում։ Այդ դեպքում Ադրբեջանի կախվածությունը Ռուսաստանից և Իրանից գնալով կմեծանա՝ և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումներով, և ի հայտ կգան մեխանիզմներ՝ ներազդելու Ադրբեջանի վրա։ Իսկ Ադրբեջանում ռուս խաղաղապահների առկայությունն իրենով Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց է։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հումանիտար իրավիճակը շատ ծանր է, մենք մոտ ենք հումանիտար աղետի. Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «DerStandard» օրաթերթին

Հաջորդ գրառումը

Ադամ Շիֆը հայ երիտասարդների հետ քննարկել է Արցախի խնդիրը

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Ադամ Շիֆը հայ երիտասարդների հետ քննարկել է Արցախի խնդիրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Անպատկառության ու “безотчётник”-ության այս շքերթը կանգնեցնել է պետք. Մամիկոն Ասլանյան

14/05/2025

«Իշխանական բարձր հովանու ներքո ու պետական պահպանության «կռիշի» տակ աշխատող, իրենց տղայական չստացված ամբիցիաները խոսափողի միջոցով իրացնելու ամոթալի վիճակում գտնվող...

ԿարդալDetails

Մոտ ապագայում Ալեն Սիմոնյանին վերևից կշպրտեն ու ազատ անկումը նրա շատ ծանր կլինի. Միհրդատ Մադաթյան

14/05/2025

Բա որ թաղում երեխուն Ալեն Սիմոնյան ասեն, ինչ ա լինելու․ Արամայիս Աղաբեկյան

14/05/2025

Էս թուրքերից ո՞ր իմաստով է ուզում, որ իրեն անվանենք․․․ Արթուր Սուքոյան

14/05/2025

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական