Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն շատ ուժեղ մշակութային նմանություններ. Փաշինյանը՝ ադրբեջանցի ներկայացուցչին

03/03/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Արտաքին քաղաքականության գերմանական խորհուրդ, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ, մասնակցել «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը:

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացուցչի հարցին Լաչինի միջանցքի վերաբերյալ` վարչապետը նշել է. «Թույլ տվեք առաջինն անդրադառնալ Ադրբեջանի հյուպատոսի ներկայացուցչի հարցին։ Թույլ տվեք նշել, որ Արդարադատության Միջազգային Դատարանը վերջերս` փետրվարի 20-ին, մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ զուգահեռ հայցում Հայաստանի կողմից ենթադրյալ ականապատման հարցով։ Արդարադատության Միջազգային Դատարանը մերժեց Ադրբեջանի պնդումներն այն մասին, որ Հայաստանը կամ Լեռնային Ղարաբաղն օգտագործում են Լաչինի միջանցքը ռազմական նպատակների համար։

Այսպիսով, կարծում եմ` ես արձագանքելու կարիք չունեմ, քանի որ Արդարադատության միջազգային դատարանն արդեն արձագանքել է։ Ինչ վերաբերում է երկկողմանիորեն տարածքային ամբողջության ճանաչման հարցին, ապա դա արդեն համաձայնեցված է։ Պրահայում քառակողմ հանդիպման արդյունքներով կա կետ, ըստ որի` Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչում են մեկը մյուսի տարածքային ամբողջականությունը, և համաձայնել են, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Խոսքն Անկախ Պետությունների Համագործակցության հիմնման մասին է։ Եվ այդ հռչակագիրն ասում է, որ նախկին խորհրդային հանրապետությունների միջև վարչական բաժանումները դառնում են պետական սահմաններ։

Եվ Համաձայն Պրահայի համաձայնության` դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի այս սկզբունքի վրա։ Բայց եթե չեմ սխալվում, դրանից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։ Ի՞նչ է նշանակում պատմական քարտեզներ, երբ մենք արդեն համաձայնության ենք եկել։ Մենք արդեն համաձայնության ենք եկել, որ մեկս մյուսի տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք՝ հիմք ընդունելով այդ հռչակագիրը։ Ավելին, վերջերս Ադրբեջանի նախագահը ներկայացրեց մի նոր նախաձեռնություն, որը կոչվում է «արևմտյան ադրբեջան»։ Գիտեք դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։

Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը։ Մենք համաձայնության ենք հասել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, մենք ստորագրել ենք։ Ադրբեջանի նախագահը, ես ու Ռուսաստանի նախագահը ստորագրել ենք այդ փաստաթուղթը։ Մենք հասել ենք համաձայնության։ Դա ինձ համար, Հայաստանի համար շատ ծանր որոշում էր։ Կա կետ, ըստ որի` բոլոր ռազմագերիները և պահվող անձինք պետք է հայրենադարձվեն, բայց մինչ այժմ մենք ունենք 33 ռազմագերի, մենք ունենք քաղաքացիական անձ, ով գերի է։

Նա բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ էր, ում ադրբեջանցիները բռնել են Լաչինի միջանցքում, և նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ Գիտեք ինչի՞ համար։ Դրանից երեք օր առաջ նա ֆեյսբուքով ուղիղ հեռարձակման էր դուրս եկել, և ասել էր մի բան, ինչն Ադրբեջանի նախագահին դուր չէր եկել։ Ու հիմա, համաձայն ադրբեջանական դատարանի որոշման, նա հանդիսանում է «լրտես, ահաբեկիչ, մարդասպան»։

Անդրադառնալով ադրբեջանցի մեկ այլ ներկայացուցչի հարցին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018 թվականին, երբ դարձել է Հայաստանի վարչապետ, մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ դիմել է Հայաստանում և Ադրբեջանում սոցիալական մեդիայի օգտատերերին՝ խնդրելով նրանց չօգտագործել այդ հարթակն ատելության խոսքի, ագրեսիվ, վիրավորական հռետորաբանության համար, այլ փորձել խոսել իրար հետ և հասկանալ մեկը մյուսի դիրքորոշումը:

 «Բայց, ցավոք, իմ նախաձեռնությունը ձախողվեց։ Բայց ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Մենք պետք է կենտրոնանանք դրական ապագայի վրա, մեր ընդհանուր տարածաշրջանի ապագայի վրա։ Որովհետև դա փաստ է, որ Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ունեն շատ ուժեղ մշակութային նմանություններ։ Դա փաստ է։ Եվ մենք պետք է կենտրոնանանք դրական կողմերի վրա։ Եվ դուք ճիշտ եք, մենք հետաքրքրված ենք, գուցե Հայաստանն էլ ավելի է հետաքրքրված տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում, և դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է, այսպես ասած, վաճառել դա հնարավորինս թանկ գնով։ Մենք պետք է կենտրոնանանք խաղաղության ու համագործակցության դրական հնարավորությունների վրա։ Խաղաղության օրակարգն իմ պարտականությունն է, և ես կցանկանայի ադրբեջանական հանրությունից ևս ստանալ որոշ աջակցություն»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Էրդողանը դատի չի տա իրեն վիրավորողնրին. չէ՞որ 2 ամսից ընտրություններ են

Հաջորդ գրառումը

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը կրկին ապացուցեց՝ Փաշինյանը ստել է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել ԼՂ կարգավիճակի նշաձողը. պատգամավոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

AntiFake.am թիմի նոր քաղաքական հետապնդման մասին. հայտարարություն . ՔԻՀԿ

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«Հայաստանն, ըստ երեւույթին, մարտահրավեր է նետում կրոնական ազատությանը»

14/11/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը կրկին ապացուցեց՝ Փաշինյանը ստել է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել ԼՂ կարգավիճակի նշաձողը. պատգամավոր

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական