ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի առաջարկով է վարչապետն ինձ նշանակել փոխնախարար, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, ՊՆ նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իրեն նշանակել են, որ Սուրեն Պապիկյանին վերահսկի:
Հարցին, թե ինքը ի՞նչ կապ ունի պաշտպանության հետ, որ այդպիսի նշանակում է արել Փաշինյանը՝ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ունենք Զինված ուժեր, Շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են իրենց այն գործառույթներով, որով որ զբաղվում են և համատեղ ամեն մեկս մեր ունեցած փորձով ներդրում ենք ունենում բանակում: Բանակում ունենք նաև քաղծառայողներ, զինվորականներ. բավական մեծ տնտեսություն է, քաղաքապետարանն էլ բավական մեծ տնտեսություն է եղել»: