Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սա Նիկոլ Փաշինյանի և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, «խաղաղության» կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը․ Չալաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

17/08/2023
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանն անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի արդյունքներին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ կայացած ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը մեր հասարակության մեջ անհարկի սպասումներ էր առաջացրել, ենթադրելով մտածել, որ մենք կարող ենք այստեղ ձեռքներս ծալած նստել, իսկ հեռավոր Նյու Յորքում աշխարհի հզորները ինչ-որ հրաշքով մեր կողմը կբռնեն։

Սակայն, հրաշք տեղի չունեցավ՝ եղան տարբեր ելույթներ, շատերը արտաքուստ բարենպաստ, սակայն Անվտանգության խորհրդի որոշում չընդունվեց, և շատ պարզ պատճառով՝ այն պահից սկսած, երբ Հայաստանի գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում և հարաժարվել է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մնացած աշխարհը հանգիստ շունչ է քաշել և համարում է Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի տարածքը, Արցախում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև Ադրբեջանից կրիտիկական նշանակության ապրանք բերելով։ Մեծ հաշվով, հենց դա էր հնչում երեկ ԱԽ նիստին, և Հայաստանին հստակ հասկացնել տվեցին, որ մեր փոխարեն մեր կենսական հարցերը ոչ ոք չի պատրաստվում լուծել։

Սա Նիկոլ Փաշինյանի և իր աղետաբեր վարչակարգի հերթական ակնառու ձախողումն է, իր կողմից առաջ քաշած «խաղաղության» կեղծ օրակարգի բերած հերթական ողբերգությունը, որի աղետալի հետևանքները այսօր իրենց ամենօրյա կյանքի վրա են տեսնում ոչ միայն Արցախի, այլև Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցները։

Երկրի պաշտպանությունը ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը 6 միլիոն դոլար է վատնում ինչ-որ մի Snoop Dog-ի համերգի վրա, ուռճացնում է ոստիկանությունը, պարգևավճարներ է ցփնում իր հավատարիմ կամակատարների վրա, օրական փառատոններ է կազմակերպում երկրի ամեն անկյունում՝ և այս ամենը բթացնելու մեր գիտակցությունը, Արցախի հանձնումը հնարավորինս սահուն և անցնցում անցկացնելու համար։

Այս պայմաններում մեզ մնում է միայն անզիջում պայքարել մեր իրավունքների վերականգնման համար և հասնել մեր երկրում նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Առանց այդպիսի իշխանության, ցանկացած առանձին վերցված գործողություն՝ կլինի ՄԱԿ Անվտանգության խորհրդում, առաջնագծում թե այլուր, հաջողության չնչին հավանականություն ունի, ուստի ազգային դաշտում գործող բոլոր ուժերին պետք է այսօր հետևողականորեն հաղթահարել իրենց տարաձայնությունները և պատրաստվել մեր երկրի ինքնիշխանության համար պայքարի նոր փուլին»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՄԻՊ

Հաջորդ գրառումը

Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր. Աբրահամյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Եվրամիությունը կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու ցանկության հարցում. Մարթա Կոս

11/05/2026
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026
Նորություններ

Ռուսաստանի ԱԳՆ հերթական նվերը հայ «հիբրիդոլոգներին» եւ Նիկոլ Փաշինյանին. Հակոբ Բադալյան

08/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանական իշխանությունը Արցախի հարցը հրել ու հասցրել է Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում քննարկվող իրավունքի խնդիր. Աբրահամյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
Նորություններ

6-րդ պալատում ծանր են տարել Աբովյանի մեր տպավորիչ հանրահավաքը. Սուրեն Սուրենյանց

11/05/2026

Միշտ այսպես է լինում, երբ կենսագրություն չունեցող մարդը պատահաբար հայտնվում է բարձրաստիճան պաշտոնում, օրինակ դառնում է ԱԺ փոխնախագահ: Բացի նրանից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական